ԴԼԵ ՅԱՄԱՆ. կարոտի մեղեդի՝ ծնված Հայ Աստվածների էպիկական սիրուց…
«Սասնա ծռեր» էպոսի արարման պատմությունը հասնում է հազարամյակների խորքը՝ կրում է Հայոց Արևապաշտական ժամանակաշրջանի Աստվածների պատմությունը…
Ծիրանափողի մեղեդու ուղեկցությամբ հնչող, ժողովրդական դարձած «Դլէ Յաման» երգը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը՝ երաժշտագետ, հոգևորական և հայ դասական երաժշտության հիմնադիրներից մեկը՝ Կոմիտաս Վարդապետը։ Երգի ծագման, լեզվական և բառակազմական, ինչպես նաև գաղափարական խնդիրների ուսումնասիրության արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ «Դլէ Յաման» երգը Խանդութ Խանումի և Սասունցի Դավթի սիրո պատմության երգն է և հայ էպիկական երգարվեստի և «Սասնա Ծռեր» էպոսի բաղկացուցիչ մասը: Ուստի, նախքան «Դլէ Յաման» երգի բովանդակությանը անդրադառնալը, ևս մեկ անգամ ներկայացնեմ Սասունցի Դավթի և կապուտկողցի գեղեցկուհի Խանդութի սիրո պատմությունը: Больше