«Սեբաստացիներ» ուսուցչական վոկալ, մանկական երգեցիկ խմբերի հոկտեմբեր ամսվա ամփոփում
«Սեբաստացիներ» ուսուցչական վոկալ համույթ
- Մասնակցություն ուսումնական ժամերգության՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում
- Ուսուցչի տոնը Գոշավանքում — կատարեցինք շարականներ Գոշավանքում
- Աշնանային 17-րդ հավաքին ներկայացվեց Կոմիտասի գրառած երգերի կատարումների տեսահոլովակ: Նախագիծը շարունակական է:
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ
- «Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն․․․» Ուրբաթ-համերգին մանկական երգչախումբը կատարեց Bruno Coulais՝ «Vois sur ton chemin», Կոմիտաս՝ «Փափուռի ջան» բազմաձայն երգերը: Ինչպես նաև իրականացրեց «Փափուռի ջան» խմբերգի երկձայն տարբերակի ուսուցում սրահի հետ:
- Մասնակցություն «Հանուն խաղաղության» խորագրով համերգին, որի ավարտին կատարվեց Kerenyi Gyorgy, «Dona nobis pacem» կանոնը: