Զարթի՛ք փառք իմ … Շնորհալու շարականները «Սեբաստիա» համերգասրահում

Ծրագրում՝ Շնորհալու շարականներ

Կատարումներ՝

  • «Նոր ծաղիկ», «Առաւօտ լուսոյ». մշակումը՝ Երկանյանի. «Հարություն Թոփիկյանի սեբաստացիներ ուսուցչական երգչախումբ», ղեկավար ՝ Մարինե Ոսկանյան
  • «Հայրապետ սուրբ և անբիծ». «Սեբաստացիներ» վոկալ համույթ, ղեկավար՝ Մարինե Մկրտչյան
  • «Գովեա, Երուսաղեմ»,«Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ, ղեկավար՝ Լուիզա Քեշիշյան
  • Քեզ, Քրիստոսի կաթողիկէ» Ավագ դպրոցի երգեցիկ խումբ
  • «Զարթիք փառք իմ». Քոլեջի «Սեբաստացի պատանիներ»
  • «Նորահրաշ պսակավոր». Դպրաց դաս. երաժշտության դասավանդողներ
  • «Հրաշափառ Աստուած», «Ուղևորաց ճանապարհի» Սյուզի Մարգարյան

Ընթերցումներ՝ հատվածներ Շնորհալու չափածո երկերից.

  • Մայրենիի դասավանդող-սովորող նախագծային խումբ՝ Թամար Ղահրամանյան, Նունե Հովհաննիսյան, Քրիստինե Թորոսյան

Նախագծի երաժշտության բաղկացուցիչը՝ շարականների, հոգևոր երգերի ուսուցում, կատարում նախաձեռնել է կրթահամալիրի Երաժշտության կենտրոնը:
Շարականների մասին՝ Լիլիթ Առաքելյանի բլոգում:

Շնորհալու գրական ընթերցումները՝ Նունե Մովսիսյան, Սոֆյա Այվազյան, Թամար Ղահրամանյան և ընկերներ:Նախագիծը՝ Նունե Մովսիսյանի բլոգում։

Երգեհոնային նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի։

Իրականացումը՝ ըստ «Հոգևոր Հայաստան» նախագծի։
Համակարգումը՝ Երաժշտության ուսումնական կենտրոնի։
Տեղեկություն

2021 թ.նոյեմբերի 23-ին, Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։

Հայաստանում այս տարի մեկնարկելու է Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումների շարք, որը շարունակվելու է 2023-ի ընթացքում՝ ընդգրկելով Եվրոպան և աշխարհի տարբեր երկրներ: Աշնանը Մատենադարանում նախատեսված է միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսես Շնորհալուն: Իսկ «Մատենագիրք հայոց» մատենաշարի 21-րդ և 22-րդ հատորները ներառելու են Շնորհալու ինչպես չափածո, այնպես էլ արձակ գործերը՝ ամբողջացնելով կաթողիկոսի հսկայական ժառանգությունը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: