«Շիրակի տարածաշրջանի ազգային երգեր, խաղեր» նախագիծ

319152109_543877537614470_6013900876172627934_n

«Շիրակի տարածաշրջանի ազգային երգեր, խաղեր» նախագիծ 

Նախատեսված է՝

տարատարիք սովորողների, անձանց համար

Մասնակիցներ՝

Շիրակի տարածաշրջանի ազգային երգեր, խաղեր իմացողներ

Իրականացման տևողությունը՝

անժամկետ

Նպատակը՝

ազգային մշակույթի յուրացում, փոխանցում

Խնդիրները`

  • գտնել Շիրակի տարածաշրջանի ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկներ իմացող անձանց
  • տեսագրել, գրի առնել դրանք
  • խաղալ սաների, սովորողների հետ՝ նախակրթարանում, դպրոցում, ուսումնական ճամբարում, ընտանիքում, բակում
  • ընտրել այն ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկները, որոնք կարող են կատարել 3 — 15 տարեկան երեխաները (որոշ դեպքերում՝ տարիքով մեծերը): Դրանցից հաջողվածները կարող են դառնալ ուսումնական նյութ, որոնք էլ կխաղան համապատասխան տարիքային խմբի սաները, սովորողները:

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

ազգային երգ, խաղ իմացող, կատարող, փոխանցել կարողացող

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

ազգային երգի տեսագրում, գրառում, կատարում, ձայնագրում, տարածում

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)`

այնտեղ, որտեղ հնարավոր է իրականացնել վերը նշվածը

Անհրաժեշտ գործիքները՝

տեսագրող, ձայնագրող գործիքներ

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ 

անհատ մարդկանց երգերի, թափառիկ խաղիկների, խաղերի հավաքածուներ

Նախագծի իրականացման ընթացքը՝

Ծանոթների, համացանցի, որոնողական աշխատանքի միջոցով գտնել այն անհատներին, ովքեր գիտեն, հիշում են, երգել, խաղացել են հայ ազգային երգերն ու խաղերը: Ներկայացնել դրանք հայությանը փոխանցելու անհրաժեշտությունը, կարևորությունը: Օգնել վերհիշել դրանք՝ կատարելով այլ երգեր, ներկայացնելով իմացած խաղեր:
Տեսագրել, գրառել նյութերը, մոնտաժել տեսագրությունները, մուտքագրել երգերի տեքստերը, նկարագրել խաղերը: Երգերը սովորել, կատարել, ձայնագրել կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում: Կատարողները պետք է ներկայացնեն ազգային երգին հատուկ հնչերանգով: Եթե հնարավոր է՝ ձայնագրել հենց փոխանցողին: Կան շատ դեպքեր, երբ փոխանցողի բնակավայրը հեռու է, ծեր է, չի ցանկանում, չի կարող գալ Երևան: Այդ պատճառով էլ կատարվում է այլ երգչի կողմից: Տեսաֆիլմում ներկայացվում է ինչպես փոխանցողը, այնպես էլ՝ այլ երգչի կատարման ձայնագրությունը լոգոյով:
Հավաքագրած նյութերից ընտրել այն երգերը, որոնք կարող են դառնալ ուսումնական՝ կատարման կամ ունկնդրման համար: Կազմել ուսումնական փաթեթներ, որոնք  կդառնան ոչ միայն ազգայինը երգելու,  խաղալու ուղեցույց այլև հետագայում կծառայեն որպես ազգագրական նյութեր և՛ կրթահամալիրի, և՛ ազգի մշակույթը պահող, պահպանող, ազգային արժեքներն իմացողների, սերունդների համար:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները

Ճամփորդությունների ուղղությունները կախված են երգը, խաղը փոխանցող անձանց բնակավայրից: Համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր գիտեն, ծանոթ են, ճանաչում են ազգային երգ, խաղ իմացող անհատներին:

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Համագործակցություն ազգային երգ, խաղ հավաքագրող այլ անձանց հետ:

Կիրառման ոլորտներ

Ընտանիք, բակ, նախակրթարան, դպրոց, այլ մանկական կրթօջախներ:

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Նախագծով իրականացված նախնական արդյունքներ

  1. Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ազգային երգեր, ներկայացնում է  Ռիտա Մաթևոսյանը
  2. Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի  հացթխիկի մանկական խաղերգ —  ներկայացնում է  Ռիտա Մաթևոսյանը
  3. Շիրակի մարզի, Արթիկի տարածաշրջանի Հառիճ գյուղի ազգային երգեր — ներկայացնում է   Դարիկո Դարբինյանը
  4. Շիրակի մարզի, Արթիկի տարածաշրջանի Հառիճ գյուղի ազգային երգեր է ներկայացնում  Լամառա Դարբինյանը
  5. Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի  ազգային երգեր
  6. Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի ազգային երգեր. ներկայացնում է  Մագթաղ Հարությունյանը
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: