Սուրբ Ծննդյան տնայց, չարխափան — խաղ, ընկուզախաղեր՝ Արևելյան դպրոցի 2-րդ դասարանում. դասվար՝ Սիդոնյա Վիրաբյան

3

«Պարապմունք — համերգ» ,   «Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներամանորյա խաղեր»  նախագծերով՝ Սուրբ Ծննդյան տնայց, չարխափան — խաղ, ընկուզախաղեր

Ժամանակացույց՝  17.01.2022, ժամը՝ 12.00 

Վայրը՝  Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝  Քոլեջի, Արևելյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Սիդոնյա Վիրաբյան

Ծրագրում

Ընթացքը

Մասնակիցները նախօրոք սովորում են Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ: «Տնայց» իրականացնողներն իրենց հետ վերցնում են չարխափաններ, ընկույզներով պատրաստած բարեմաղթանքներ, զանգակներ, շրխկացող, ծլնգացող իրեր, գործիքներ: Ապա Սուրբ Ծննդյան Ավետիս երգելով շարժվում են Արևելյան դպրոցի  ուսումնական ազգագրական ճամբարի որևէ խումբ՝ երթն ուղեկցելով ծլնգոցով, շրխկոցով, զնգոցով: Գովքից հետո կատարվում է հյուրասիրություն տանտերերի կողմից, միմյանց հղում են օրհնանքներ, բարեմաղթանքներ և բաժանվում:

Տնայցից հետո խաղում են ընկուզախաղեր.

Ընկուզախաղերի համար հարկավոր է ունենալ ընկույզներ, չարխափան, ինչպես նաև՝ թելից կախված ընկույզներ:

  • Չարխափանով չիք են անում այն ամենը, ինչը կուզենային, որ չլիներ (ծուլություն, անտարբերություն, խաբարբզիկություն, աղբ, իրար նեղացնելը, և այլն):
  • գծագրում ենք պատկերներ, որոնց պատրաստման համար օգտագործվում են ընկույզ, պնդուկ, նուշ, ծիրանի կորիզ, օղակաձև կտրատված փայտի կտորներ
  • թելից կախված ընկույզներով խաղեր
  • խաղեր ընկույզներով
  • ուրախ շրխկոցներ՝ ընկույզներով

Քոլեջի ուսանողներն ամբողջ ընթացքում օգնում են իրենց կրտսեր ընկերներին:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: