«Շիրակի տարածաշրջանի ազգային երգեր, խաղեր» , «Ազգային պարերգերի ուսուցողական տեսահոլովակներ» նախագծեր. Շիրակի մարզ. Արթիկի տարածաշրջանի պարերգ՝ «Դուսքյանդու դուրանը խաղցա ես» — ուսուցողական տեսահոլովակ
Դուսքյանդու դուրանը խաղցա ես
Դուսքյանդու դուրանը խաղցա ես,
Մենակ եմ, յար չունիմ, նստա ու լացա ես:
Քելե, քելե, հեդիդ եմ,
Դուսքյանդու դուրանը խաղցա ես,
Կարմիր խնձոր գոդիդ եմ,
Մենակ եմ, յար չունիմ,
Նստա ու լացա ես:
Կապուտ քուռակ հեծել եմ,
Դուսքյանդու դուրանը խաղցա ես,
Արազին մոտեցել եմ.
Մենակ եմ, յար չունիմ,
Նստա ու լացա ես:
Էս է էս պարի ղայդեն,
Դուսքյանդու դուրանը խաղցա ես,
Մի կայնի պադի տալդեն,
Մենակ եմ, յար չունիմ,
Նստա ու լացա ես:
Հովեր արեք սարերեն,
Դուսքյանդու դուրանը խաղցա ես,
Ինչ օգուտ էս պարերեն,
Մենակ եմ, յար չունիմ,
Նստա ու լացա ես:
Արևն ընգավ ջրի մեջ,
Դուսքյանդու դուրանը խաղցա ես,
Ես՝ կրակի, հրի մեջ,
Մենակ եմ, յար չունիմ,
Նստա ու լացա ես: