Ձոն տեխնոլոգիական ստուգատես 2023

Ձոն տեխնոլոգիական ստուգատես 2023. 1.03 — 16.04

Ազգային մշակույթի պահպանման նպատակով ներկայացվել է նախագիծ՝ «Շիրակի տարածաշրջանի ազգային երգեր, խաղեր» , որը նախատեսում է հավաքել, ձայնագրել և հանրությանը ներկայացնել Շիրակի տարածաշրջանի հայ ազգային երգեր:

Նախագծով կատարվել են ձայնագրություններ՝ կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում: Աշխատանքը  շարունակական է, ընթացքի մեջ են դեռ չձայնագրվածները:

Ստուգատեսի շրջանակներում նախատեսվում է ձայնագրել հետևյալ երգերը՝  

Больше

Բարեկենդանի, Տեառնընդառաջի ծիսական տոնակատարություն Քոլեջի Նախադպրոցական կրթություն բաժնում 

«Բարեկենդանի ծեսը «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում» ,  «Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»  նախագծերով իրականացվեց ծիսական ուսումնական տոնակատարություն Քոլեջի Նախադպրոցական կրթություն բաժնի ուսանողների հետ

Больше

Ամանորյա, Սուրբ Ծննդեան ծիսական Կենաց ծառի զարդարում. Սուրբ Ծննդեան տնայց

«Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ, ամանորյա խաղեր»   նախագծով՝

  • Ամանորյա, Սուրբ Ծննդեան ծիսական Կենաց ծառի զարդարում.
  • Սուրբ Ծննդեան տնայց  

Մասնակիցներ՝  Քոլեջի Նախադպրոցական կրթություն բաժնի առաջին կուրսի ուսանողներ

Տոնական ծառերի պատրաստման խորհուրդը

1

 

Տոնական ծառերի պատրաստման խորհուրդը 

Բերքատու ծառերի աշնանային էտից հետո ընտրվում էին գեղեցիկ ճյուղերը, որոնք զարդարվելով դառնում էին Կաղանդի ծառ։
         Տոնական ծառերը միայն գեղեցկության համար չեն։ Դրանք ունեն միավորման, համախմբման գաղափարներ և մոդելավորում են բնությունը, աշխարհի տարբեր մասերը, ներկայացնում Կենաց ծառի ուղղահայաց և զուգահեռ պատկերը, դառնում նաև մարդու, ընտանիքի հավաքական կերպար` կրելով ստեղծագործական մոտեցում, միաժամանակ` մեծ խորհուրդ։
          Ամանորի տոնական ծառ կարելի է պատրաստել ցորենը հասնելուց հետո Վարդավառի համար սարքված կսկրանքներով, և այն ամենով, ինչ կարելի է հավաքել այգուց ու չորացնել։ Բույսերը հիանալի պահպանվում են, եթե ճիշտ են չորացվում։
          Ծառերի զարդարման համար չորացվում էին տարբեր մրգեր` թթից սկսած մինչև սերկևիլ, տարբեր բույսերի ծաղիկներ ու սերմեր` թավշենի, մրփենի, ավել, փշարմավ, տարբեր պտուղներ` խնձոր, նուռ, դդում, պատիսոն, ճիլոպ, բակլա, փշատ, ալոճ, սխտոր և այլն։

Նկարը` Լուսիկ Ագուլեցու «Հայոց տոնածիսական մշակույթը» գրքից

Ամանորյա չարխափան խաղը Արևելյան դպրոցի երկրորդ դասարանում

 

«Դասարանական երաժշտա-թատերական համույթ»  նախագիծ

Ամանորյա ընկուզախաղեր Արևելյան դպրոցի երկրորդ դասարանում

Չարխափանի պատրաստում

Ամանորյա ծիսական խաղ՝ «Երկար Հովհաննես»

Երկար Հովհաննես կամ Հովհաննես-Պատանես Больше

Անձրևաբեր ծեսը Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում

Անձրևաբեր ծեսը Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում. ներկայացնում է Ռիտա Մաթևոսյանը

Վարդավառի կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանում

Վարդավառի կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանում

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողներ, սովորողներ, «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ պատանիներ

Վարդավառի նախօրեին պատրաստեցինք ծիսական պարագա՝ Խաչբուռ : Ուսումնասիրեցինք  Վարդավառի ծիսակարգը՝ ծիսական, ազգագրական նյութերով :  Որոշեցինք՝ ինչ ազգային, ավանդական խաղեր ենք խաղալու պատանիների հետ, որոնք կհետաքրքրեն նրանց, ցանկություն կառաջանա խաղալ, ուժ փորձել, կդրսևորեն ճարպկություն, հնարամտություն: Ի ուրախություն մեզ, ծիսական տոնախմբությունը իրականացվեց մի շնչով՝ բոլորի ակտիվ մասնակցությամբ: Անձամբ ինձ համար հայտնագործություն էր տիար Բլեյանի այդքան հմուտ վարպետությամբ տիրապետումը թելով հոլին: Շուտով կրթահամալիրում կկազմակերպենք ազգային, ավանդական խաղերի ցուցադրում — ուսուցում — մրցույթ:

Հայկական չարխափան՝ Դաղդղան

Հայկական չարխափան՝ Դաղդղան

Հայկական չարխափան՝ Դաղդղան Больше

«Ուսումնական հարսանիք» նախագծով կատարված աշխատանք

«Ուսումնական հարսանիք» նախագծով կատարված աշխատանք

Նախագծեր, նյութեր

Հարսանյաց ծեսի իրականացում. նյութեր

Назад — предыдущие записи