Ծրագրում՝ Շնորհալու շարականներ
Կատարումներ՝ Больше
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
30 Ноя 2022 Оставить комментарий
в «Սեբաստացիներ» վոկալ համույթ, Նախագծային աշխատանք, Կատարումներ
15 Ноя 2022 Оставить комментарий
в Հայկական ավանդական խաղեր, Նախագծային աշխատանք
«Ազգային, ավանդական խաղերը որպես հանրակրթական ծրագրերի բաղադրիչ և ազգային մշակույթի փոխանցման միջոց» նախագծով՝ ազգային, ավանդական, բակային խաղեր կրտսեր դպրոցում
Համագործակցող կողմեր՝ Քոլեջի Նախադպրոցական բաժնի ուսանողներ, Արևելյան դպրոցի 2-3, 2-4 դասարանների սովորողներ,
Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Սեդա Վիրաբյան
Ժամանակացույց՝ 24.11.2022, ժամը՝ 10.15
Վայրը՝ Արևելյան դպրոց, Վերնատուն
Ծրագրում՝
Մատնախաղեր, ճվիկներ, «գոմպախաղեր», մատների, ոտքերի հաշվեխաղեր
Ուժախաղեր — իրարհրոցի, իրարքաշոցի, փայտքաշոցի, փայտհրոցի, պարանքաշոցի, նստած դիրքից՝ իրարքաշոցի
Այլ՝ «Մամի, մամի, խաղողը հասե՞լ է», «Խմոր շաղեմ, լոշիկ թխեմ», «Ժնջիլ, ժնջիլ»
Ընթացք
Նախօրոք դասվարին տրամադրվում է խաղերի մասին տեղեկություն (նկարագրություն, տեսանյութ):
Քոլեջի Նախադպրոցական բաժնի ուսանողները ներկայացնում են խաղերը, բացատրում, ուսուցանում խաղային տեքստը: Նրանց օգնում են դասվարն ու նախագծի համակարգողը: Խաղային տեքստերը սովորում են միասին, իսկ որոշ խաղեր կարող են խաղալ առանձին զույգերով: Ուժախաղերը կազմակերպել՝ պահպանելով անվտանգության կանոնները:
Արդյունք
Ընթացքը տեսագրել, ներկայացնել ուսումնական տեսաֆիլմ
03 Окт 2022 Оставить комментарий
в «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ, Նախագծային աշխատանք, Կոմիտաս
Կոմիտասյան օրեր. «Պարապմունք — համերգ» , «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծերով Սեբաստացիներ» մանկական, Միջին, Ավագ դպրոցների պատանեկան երգչախմբերի հանդիպում
Ժամանակացույց՝ 13.10.2022, ժամը՝ 15.30
Վայր՝ Մայր դպրոց, երաժշտության սրահ
Մասնակիցներ՝ «Սեբաստացիներ» մանկական (երաժիշտ՝ Մարինե Մկրտչյան), Միջին, Ավագ դպրոցների պատանեկան (երաժիշտ՝ Լուիզա Քեշիշյան) երգչախմբեր
Ծրագրում՝
«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ Больше
01 Окт 2022 Оставить комментарий
в Նախագծային աշխատանք, Կոմիտաս
Կոմիտասյան օրերի նախագծեր
Կոմիտասյան օրեր. Քոլեջի, Միջին դպրոցի 8-րդ դասարանցիների համագործակցային նախագիծ
Կոմիտասյան օրեր. Քոլեջի, Արևելյան դպրոցի 5 տարեկանների համագործակցային տոնախմբություն
22 Апр 2022 Оставить комментарий
в Նախագծային աշխատանք, Ազգային ծեսեր
«Ծառզարդարի ծեսը Քոլեջում», «Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նախագծերով՝ ծիսական ուսումնական տոնախմբություն Քոլեջում
Ժամանակացույց՝ 23 ապրիլի, 2022թ. ժամը՝ 12.00
Վայրը՝ Քոլեջ
Մասնակիցներ՝ Քոլեջի Նախադպրոցական կրթություն մասնագիտության ուսանողներ, տարատարիք սովորողներ, հյուրեր
Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան և ընկերներ
Ընթացքը
23 Мар 2022 Оставить комментарий
в Նախագծային աշխատանք, Ազգային մշակույթ, Կրթական ծրագրերի տարածում
«Հացով խրոխտ հարսանիք Ծաղկունքում» նախագծով՝ Ծաղկունքի դպրոցում կատարված նախապատրաստական աշխատանք
Ծիսական, ազգային երգերի, պարերի ուսուցումն իրականացվեց Ծաղկունքի դպրոցում՝ դասավանդողների, սովորողների հետ: Երկօրյա աշխատանքի արդյունքը ներկայացվեց մարտի 23-ին՝ Ծաղկունքի դպրոցում, որտեղ ներկա էին վեց գյուղերի համայնքների հարսանեկան խմբեր:
15 Мар 2022 Оставить комментарий
в «Բլեյան» կրթական ցանց, Նախագծային աշխատանք, Կրթական ծրագրերի տարածում
15 Мар 2022 Оставить комментарий
в «Բլեյան» կրթական ցանց, Նախագծային աշխատանք, Կրթական ծրագրերի տարածում
«Հացով խրոխտ հարսանիք Ծաղկունքում» , «Հարսանեկան ճամբար» նախագծերով՝ այց Ծաղկունք
Մասնակիցներ՝ Ծաղկունքի դպրոցի դասավանդողներ, ծնողներ, կրթահամալիրի Քոլեջի ուսանողներ
Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Տաթև Մանվելյան
Ժամանակացույց՝ 21, 22, 23 մարտի, 2022թ.
Վայրը՝ Ծաղկունք, դպրոց
Ծրագրում՝
19 Фев 2022 Оставить комментарий
в Նախագծային աշխատանք, Ուսումնական պարապմունք
Հայկական ազգային փողային բլուլ (սրինգ) նվագարանին տիրապետող լավագույն վարպետ Ավագ Մարգարյանի այցը Քոլեջ ուսանողներին մեծ նվեր էր: Больше
08 Фев 2022 Оставить комментарий
в Նախագծային աշխատանք, Ուսումնական պարապմունք
«Պարապմունք — համերգ» , «Ազգային, դասական նվագարաններ» նախագծեր. փողային նվագարաններ՝ շվի (ազգային նվագարան), ֆլեյտա (դասական նվագարան)
Մասնակիցներ՝ Քոլեջի ուսանողներ, 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Տաթև Մանվելյան, Էլյա Գրիգորյան
Ժամանակացույց՝ 11.02.2022, ժամը՝ 12.00, 18.02.2022, ժամը՝ 12.00
Վայրը՝ Քոլեջ,
Ծրագրում՝
Փայտյա փողային նվագարաններ՝ շվի (ազգային նվագարան), ֆլեյտա (դասական նվագարան)
Ընթացքը
Մասնակիցներին ներկայացվում է՝ որ նվագարանն է կոչվում փողային, ինչից է պատրաստվում: Կառուցվածքը ուսումնասիրելու ընթացքում նվագարանով օրինակներ են կատարվում: Յուրաքանչյուրը կարող է մոտիկից դիտել, ուսումնասիրել, հարցեր տալ: Նվագարանի մասին տեղեկություններ իմանալուց հետո կենդանի կատարմամբ ունկնդրում են երաժշտական ստեղծագործություններ՝ ստեղծված շվիի, ֆլեյտայի համար: Մասնակիցները կատարում են իրենց նախընտրած երգը, որն ուղեկցվում է գործիքների նվագակցությամբ:
Նախագիծը շարունակական է