Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություն

20150924_165032 20150924_165112 20150924_165125 20150924_16532620150924_165053

Կոմիտասյան օրերին Տաթև Ստեփանյանի կատարմամբ ձայնագրեցինք Կոմիտասի գրառած երեք երգ.

Թագվոր, քո ձիուն

Կաքավն եկավ

Այն վերի գլխախնձոր

Ձայնագրությունները կտեղադրվեն ձայնադարանում:

Արդեն երրորդ տարին է՝ ես ու Տաթև Ստեփանյանը իրականացնում ենք «Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություն» նախագիծը: Ես կատարում եմ երգերի ընտրությունը, յուրացնում, ապա Տաթևի հետ աշխատում ենք կատարման վրա: Հարկավոր է երգը կատարել սկզբնաղբյուրի նման, նոտաների ետևում կա չգրված ազգային մտածողությամբ կատարում, հարկավոր է այն գտնել: Հակառակ դեպքում մենք, ժողովրդի ասածի նման՝ «աչքը շինելու փոխարեն՝ ունքն էլ հետը կհանենք»: Երբ կա թիմային աշխատանք, կարծես ամեն բան լավ է ստացվում: Ինձ համար շատ հետաքրքիր է Տաթևի հետ աշխատելը, մենք միմյանց լավ ենք հասկանում, իրար վստահում ենք, դրա համար էլ արդյունք կա: Հույս ունեմ, որ դեռ շատ երգեր կհայտնաբերենք ու կձայնագրենք: