Առցանց ուսուցում. 1-5-դ դասարաններ

IMG_3615-1

Դեպի Բարեկենդան

Փետրվարի 7-ին Բուն Բարեկենդանն է, պարաստվում ենք միասին, այդ պատճառով էլ երգերն ու պարերը սովորում են բոլորը:

Երգի ուսուցում

Կոմիտաս, «Նա լուս էր». հարսանեկան կատակերգ

Նա լուս էր

Նա լուս էր, ի՞նչ լուս ելավ, տեսեք ան ի՞նչ ի,

Նա լուս էր, ի՞նչ լուս ելավ, էրեց կտուրն ի:

Նա ջուխտակ աստղա կշտին, տեսեք ան ի՞նչ ի,

Նա ջուխտակ աստղա կշտին, սարկավայքերն ի:

Նա բարձր տեղըրի տեղըր, տեսեք ան ի՞նչ ի,

Նա բարձր տեղըրի տեղըր, խարսի մաղտեն ի:

Նա թոնիր, ինչ թուս ու մուր, տեսեք ան ի՞նչ ի,

Նա թոնիր, ինչ թուս ու մուր, մեր տանուտերն ի:

Ցախավել խետքն դրան, տեսեք ան ի՞նչ ի,

Ցախավել խետքն դրան, խարսի ծամերն ի:

Շունն էլավ` վա՛, վա՛, վա՛, վա՛, տեսեք ան ի՞նչ ի,

Շունն էլավ` վա՛, վա՛, վա՛, վա՛, խարսի սկեսուրն ի:

Կատուն էլավ` ճի՜նգի-վի՜նգի, տեսեք ան ի՞նչ ի,

Կատուն էլավ` ճի՜նգի-վի՜նգի, խարսի սկեսրայրն ի:

 Երգի նոտաները

Երգի ձայնագրությունը

Ուսուցանված երգերի կրկնություն

Էն դիզան

Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է,

Էն դիզան, բետ-բետ դիզան՝ գեղի ռեսներն է:

Ճընճըղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է,

Ճընճըղներ ճըլվըլալեն ՝ էն տիրացուքն է:

Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է,

Էն արև, երկնուց արև՝ մեր թագավորն է:

Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է,

Էն լուսին ամպերի մեջ՝ մեր թագուհին է:

Մանդրիկ թփիկ ըռեհան   —  երգի գործիքային կատարումը

Մանդրիկ թփիկ ըռեհան,

Էլնինք սարերը սեյրան.

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Քաշվի, նախըրչու տղա:

Էլնինք սարերը արոտ,

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Տեսնենք՝ ում քուրն է խորոտ,

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Քաշվի, նախըրչու տղա:

Օսկին ճակտիս շարել եմ,

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Վարդ-մանուշակ ճարել եմ,

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Քաշվի, նախըրչու տղա:

Սարեր, ձորեր ման արի,

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Արևի հետ տուն արի,

Հոպ-հոպ, նախըրչու տղա,

Քաշվի, նախըրչու տղա:

Փափուռի  — երգի գործիքային կատարումը

Նանայ, նանայ, փափուռի,

Նանայ, նանայ, փափուռի,

Փափուռի ջան, փափուռի,

Փափուռի ջան, փափուռի:

Ջուր է գալիս էն սարից,

Նանայ, նանայ, փափուռի,

Կաթում է մարմար քարից,

Նանայ, նանայ, փափուռի:

Արև ելավ էն սարից,

Նանայ, նանայ, փափուռի,

Կաքավ կանչեց էն քարից,

Նանայ, նանայ, փափուռի:

Խնձոր ես ծառի վրա,

Նանայ, նանայ, փափուռի,

Ծաղիկ ես սարի վրա,

Նանայ, նանայ, փափուռի:

Անուշ տաղ ասող բլբուլ,

Նանայ, նանայ, փափուռի,

Կանգնել ես քարի վրա,

Նանայ, նանայ, փափուռի:

Մտա բլբուլի բաղը,

Նանայ, նանայ, փափուռի,

Երգեցի անուշ տաղը,

Նանայ, նանայ, փափուռի:

Նանայ, նանայ, փափուռի,

Նանայ, նանայ, փափուռի,

Փափուռի ջան, փափուռի,

Փափուռի ջան, փափուռի:

Ունկնդրում 

Պ. Ի. Չայկովսկի, «Տարվա եղանակները» շարքից, Ձմեռ

Կոմիտաս, «Հո՜յ, Նազան»

Պար

Կոմիտասի գրառած ու նկարագրած 8 պարերից մեկը, որը վերականգնել է Գագիկ Գինոսյանը, կատարում է «Կարին» համույթը:

Оставьте комментарий