Երկրի օրը. Դաս-ծես-համերգ՝ բնության գրկում

IMG_4645

Դաս-ծես-համերգ՝ բնության գրկում

Մարինե Մկրտչյան և 3-րդ դասարան

Նպատակ

Ազգային ծեսի, երգերի, պարերգերի միջոցով սովորողներին հասկանալի և ընկալելի դարձնել բնության երևույթները և տարերքները, ցույց տալ մարդ-բնություն ներդաշնակ կապը և երկուսի փոխլրացումը:

Ընթացքը

Պարզում են՝ բնության հետ կապված (կենդանիների, ծառ ու ծաղկի, աշխատանքային գործընթացի) ինչ երգեր, պարերգեր գիտեն: Ազգային ծեսերից որն է, որտեղ ծիսական պարագաներն հիմնականում վերցված են բնությունից: Իհարկե, դա Համբարձումն է: Միասին հավաքում են ծաղիկներ, պսակներ հյուսում, որի ընթացքում կատարում են երգեր, պարերգեր: Կատարվող երգերն ուղեկցվում են մնջախաղով և «բնական նվագարանների» ռիթմիկ նվագակցությամբ: Պարերգերը կատարվում են կամ համապատասխան պարով կամ՝ ազգային պարային շարժումներով:

Փարչի մեջ լցնում են 7 տեսակի ծաղիկներ, 7 տարբեր ծառերի տերևներ, 7 քար, 7 բուռ ջուր՝ 7 «աղբյուրներից»:

Արդյունքում սովորողը

կիմանա                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները,
  • բնության դերը մարդու կյանքում:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր:

կլինի

  • ազգային երգերն իմացող, փոխանցող, տարածող:

Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը սովորողին:

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ենթակայքում ներկայացնել  ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

Կրթահամալիրի տնօրենի օրագրից.  http://ashotbleyan.mskh.am/23-04-2016/

…Շնորհակալ եմ Մարինե Մկրտչյանին, Շամիրամին՝ Հիմնական դպրոց-Բ-4 ճանապարհին Երկրի դաշտերում ծես-համերգի համար։ Դաշտային ծաղիկների մասով խնդիր ունեք Գրիգոր Խաչատրյանի հետ. միայն նրա՞… Էկոտուր 2016-ի մասնակիցները ի՞նչ են ասում-անում… Աջ ձեռքը չիմանա՞՝ ինչ է անում ձախը… Գլուխս պտտվեց հիմա, գիշերը ժամը 3-ին, հուզեցիք ինձ…

Оставьте комментарий