«Հակաբացիլ Կոմիտաս 2016». հայկական ժողովրդական երգ, «Փափուռի»

«Հակաբացիլ Կոմիտաս 2016» նախագծի նախապատրաստական աշխատանք

img_1672

Հիմնական դպրոցի 1-5-րդ դասարանի սովորողները, Քոլեջի ուսանողները սովորել և կատարում են «Հակաբացիլ Կոմիտաս 2016» նախագծով ընտրած 10 երգ: Երգերի տեքստերը տեղադրված են կրթահամալիրի կայքի Ձայնադարանում, ուղարկվել է նրանց էլեկտրոնային հասցեներին, ծնողները հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալ, այլև սովորել այդ երգերը: Այդ գործում նրանց օգնում են իրենց զավակները:

Նախակրթարանի սաները ոչ բոլոր երգերը կարող են կատարել, այդ պատճառով կատարում են իրենց տարիքին համապատասխան երգեր. Հակաբացիլ Կոմիտաս 2016-ը՝ նախակրթարանում

01.06 -ին «Հակաբացիլ Կոմիտաս 2016» նախագծին «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը, բացի նախագծի երգերից, պատրաստում է ներկայացնել երեք խմբերգ՝

  1. Վ. Ա. Մոցարտ, Մոնոստատոսի և ծառաների խմբերգը «Կախարդական սրինգ» օպերայից
  2. Պերգոլեզի, խմբերգ Stabat Mother-ից. «Ամեն»
  3. Ռուսական ժողովրդական կատակերգ, «Դարբնոցում»