«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը «Կրթական փոխանակումներ» նախագծով Եղվարդում

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբը, Երաժշտության կենտրոնը (կենտրոնի ղեկավար՝ Սվետա Ճաղարյան) «Կրթական փոխանակումներ» նախագծով մայիսի 4-ին Եղվարդի (Կոտայքի մարզ) թիվ 3 Հիմնական դպրոցում ներկայացրեցին լրացուցիչ կրթությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը, երաժշտության հեղինակային ծրագրերը: Երգչախումբը կատարեց հոգևոր գործեր Սուրբ Աստվածածին (14-րդ դար), և Բազիլիկ (5-րդ դար, խոնարհված) եկեղեցիներում: Больше