Ծնունդդ շնորհավոր, Սեյրան ջան

IMG_7533

https://web.facebook.com/armine.topchyan/videos/2057707840919641/

Կան մարդիկ, որոնք երբեք չեն հեռանում…

Մի փունջ ծիծաղ Սոնայից

Փորձեք չփոխել ձեր տրամադրությունը…

Ջրային ռիթմիկ չփչփածիսական խաղեր լողավազանում

«Անձրևաբեր ծես» նախագծով  Արևմտյան դպրոցի ճամբարականների հետ պարզեցինք ջրի կարևորությունը բնության և մարդկանց կյանքում, անձրևի տեսակները, ջրի դրսևորումները տարվա եղանակներին (ձյուն, սառույց, գոլորշի), և այլն: Ծանոթացանք անձրևաբեր ծեսի, ծիսական կերպարների հետ, սովորեցինք երգերը: Ճամբարականների հետ աշխատեցին նաև կրթահամալիր դիմած մասնագետներ՝ Արփինե Կիրակոսյանը և  Նելլի Կարապետյանը: Դե, իսկ ամենից կարևորը մեր լողորդների համար ջրի հետ չփչփածիսական ռիթմիկ խաղերին էին լողավազանում՝ սիրեցին, շոյեցին ջրին, արթնացրին, հետը խաղացին ու խնդրեցինք, որ անձրև դառնա, բույսերին ջրի…
— Անձրև՛, անձրև՛, գոլ էրա,
Ցորեն հացը բո՜լ էրա…

Սերգեյ Լազարև «Եթե ուզում եք առողջ լինել»

Աղբյուրը՝ Նունե Մովսիսյանի բլոգ

Նախ մի քանի խոսք Սերգեյ Նիկոլաևիչ Լազարևի մասին: Սերգեյ Լազարևը մեր ժամանակակիցն է: Նա գրող է, փիլիսոփա, պարահոգեբան: Նրա ուսումնասիրությունների առանցքում մարդու և աշխարհի փոխհարաբերություններ են, մարդու աշխարհայացքով պայմանավորված նրա հետ կատարվող իրադարձությունների` պատճառահետևանքնային կապի քննությունը: Այս ոլորտում Լազարևը զարմանալի բացահայտումներ է արել: Իր վերջին գրքերից մեկում նա կարծիք է հայտնում, որ այն ամենը, ինչ ինքը գրում է, կարելի է ամփոփել չորս կանոնի մեջ.

  1. միշտ և ամենուրեք պահել սերն առ Աստված և ավելացնել այն
  2. ամեն ինչի մեջ տեսնել և սիրել Աստծուն, զգալ բարձրագույն կամքը
  3. մեղավորներ չփնտրել
  4. մարդկանց և աշխարհն ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան: Աշխարհը սկսվում է սիրուց, լցվում է սիրով, գնում է դեպ սեր և դառնում է սեր:

Больше

Նախագիծ. «Ազգային ծեսեր. անձրևաբեր և անձրևախափան ծեսեր»

IMG_4724

Նախագծի թեման. «Ազգային ծեսեր. Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր» Больше

Վարդավառը գալիս ա…

«Վարդավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»  նախագծով Արևմտյան դպրոցի նախակրթարանի խմբերը, ճամբարականները կրթահամալիրի կրտսեր դպրոցների ճամբարականների հետ վարդավառյան վարդախնձոր տրամադրությամբ իրականացրեցին Վարդավառի ծեսը՝ վարդերով օրհնված լողավազանով, Խաչբուռով, Խնդումով, ջրոցիով:
Դե, Սոֆյա Գրիգորյանի հետ գերագույն հաճույք է ազգային ծեսն իրականացնելը, ով շրջապատված մեր բծախնդիր բարեխիղճ պատրաստված դաստիարակներով, դասվարներով, ինչպես միշտ, իր տարերքի մեջ էր:

Լիլիթի, Եվայի, Սոնայի 2018-ի Վարդևորը

Վարդավառի ջրոցին ավելի կարևորվեց այս փոքրերի կողմից, քան ծիսական մատաղը:

Արթիկում, Հառիճում Վարդավառն անվանվում է Վարդևոր, նախկինում այն ամենամասսայական, սպասված, կարևոր ծեսերից էր: Ես էնքա՜ն սրտատրոփ էի սպասում Վարդևորին, ինձ համար տոն ասածն ասոցացվում էր այդ ծեսի հետ: Այդ մասին պատմում է իմ հորաքույրը՝ Լեյլի Մկրտչյանը:

Վարդավառը Արթիկում. մաս երկրորդ

Ընտանեկան ճամփորդություն Հառիճ

2017-ին մենք գնացինք Հառիճ՝ Վարդավառի Խաչբուռ պատրաստելու համար ցորենի հասկեր հավաքելու: Այս տարի էլ նույն նպատակով գնացինք, բայց, ցավոք, ցորենի արտ չկար: Օրը անտանելի տոթ էր, մտանք եկեղեցի, որտեղ հանդիպեցինք հայ և Ֆրանսիայից ժամանած հոգևորականների, որոնք մեծ սիրով օրհնեցին թոռնիկներիս: Իջանք ձոր, բայց շոգի պատճառով չկարողացանք առաջ գնալ, ինչպես նախօրոք ծրագրել էինք: Ցորենի հասկեր հավաքեցինք Երևան մեկնելիս՝ Ապարանի գյուղերից մեկի արտից:
Ինչ փոփոխություն կար Լիլիթի և Եվայի վարքագծում.
Ինքնուրույն էին, վստահ, չվախեցան և բարձրացան եկեղեցու ներսի աստիճաններով, որոնցով, ի դեպ, ինքս եմ վախվխելով բարձրանում ու իջնում:
Անցած տարի անընհատ դժգոհում էին գյուղի ասֆալտապատ ճանապարհին առկա  կովերի թրիքից, որից «վատ հոտ ա գալիս», այս տարի չդժգոհեցին, քանի որ արդեն պարզել էին, թե ինչ կենդանի է կովը, ինչու չի կարող զուգարան գնալ: Ի դեպ, նրանք այդ հարցը տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ քննարկում էին, քանի որ քաղաքի միջավայրում ապրող երեխային բնորոշ անհասկացողություն ու անհամաձայնություն կար, և որոնց համար բավական վայրի երևույթ էր՝ ինչպես կարելի է փողոցում հոգալ կարիք, ով ուզում է լինի:
Լիլիթն արդեն ինքնուրույն սերմ է վերցնում ու ցանում, ջրում՝ ակնկալելով բնությունից ծիլ, ծաղիկ, ապա՝ խատուտիկ (одуванчик):

2017թիվ

Երգչախումբը՝ երաժշտական ունակութկունների զարգացման միջավայր. Երգչախմբի 2018 — 2019 ուստարվա ծրագիր

Երգչախմբի 2018 — 2019 ուստարվա ծրագիր

17-19

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ Больше

Մոդուլ. «Պար և ռիթմիկա»

Մոդուլ. «Պար և ռիթմիկա»

img_1906-800x533

Назад — предыдущие записи