Երաժշտություն. գնահատման կարգ

Երաժշտություն. գնահատման կարգ

Գնահատման կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտություն առարկան ունի գնահատման իր ուրույն գործիքները, որտեղ առաջնայինը ոչ թե սովորողին թվանշանով գնահատելն է, այլ որպես ինքնուրույն անհատի՝ ուսումնական պրոցեսի ընթացքում նրա երաժշտական հմտությունները, կարողությունները, գործունեությունը բնութագրելը:

Կրտսեր դպրոց

  • 1-3-րդ դասարաններում  կիսամյակային և տարեկան ամփոփումները՝ 1-ին, 3-րդ ուսումնական շրջաններ, երաժշտության դասավանդողը լրացնում է  սովորողի աճի բնութագիր, որտեղ արտացոլված են սանի երաժշտական հմտությունների, մասնակցության, աճի, զարգացման, մեդիահմտությունների  հետ կապված հարցեր՝ «կարողանում է», «չի կարողանում», «կարողանում է մասնակի», «մասնակցում է», «չի մասնակցում», «մասնակցում է մասնակի», «տիրապետում է», «չի տիրապետու», «տիրապետում է մասնակի» և այլն: 2-րդ, 4-րդ ուսումնական շրջանները ամփոփում է դասվարը, որը կատարում է ըստ էլեկտրոնային մատյաններում առկա երաժշտության դասավանդողի նշումների՝ ճամբարային փառատոների, ստուգատեսների մասնակցության և ակտիվության:

Больше