Երաժշտություն. գնահատման կարգ

Երաժշտություն. գնահատման կարգ

Գնահատման կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժշտություն առարկան ունի գնահատման իր ուրույն գործիքները, որտեղ առաջնայինը ոչ թե սովորողին թվանշանով գնահատելն է, այլ որպես ինքնուրույն անհատի՝ ուսումնական պրոցեսի ընթացքում նրա երաժշտական հմտությունները, կարողությունները, գործունեությունը բնութագրելը:

Կրտսեր դպրոց

  • 1-3-րդ դասարաններում  կիսամյակային և տարեկան ամփոփումները՝ 1-ին, 3-րդ ուսումնական շրջաններ, երաժշտության դասավանդողը լրացնում է  սովորողի աճի բնութագիր, որտեղ արտացոլված են սանի երաժշտական հմտությունների, մասնակցության, աճի, զարգացման, մեդիահմտությունների  հետ կապված հարցեր՝ «կարողանում է», «չի կարողանում», «կարողանում է մասնակի», «մասնակցում է», «չի մասնակցում», «մասնակցում է մասնակի», «տիրապետում է», «չի տիրապետու», «տիրապետում է մասնակի» և այլն: 2-րդ, 4-րդ ուսումնական շրջանները ամփոփում է դասվարը, որը կատարում է ըստ էլեկտրոնային մատյաններում առկա երաժշտության դասավանդողի նշումների՝ ճամբարային փառատոների, ստուգատեսների մասնակցության և ակտիվության:

1-3-րդ դասարանների գնահատում.  իմացումի հրճվանք ծրագիր

  • 4-րդ դասարանում կիսամյակային և տարեկան ամփոփումները` 1-ին, 3-րդ ուսումնական շրջաններ, երաժշտության դասավանդողը գնահատումը իրականացնում է առանց գնահատանիշի՝ «ստուգված», «չստուգված» նշմամբ: 2-րդ, 4-րդ ուսումնական շրջանները ամփոփում է կազմակերպիչը, որը կատարում է ըստ էլեկտրոնային մատյաններում առկա երաժշտության դասավանդողի նշումների՝ ճամբարային փառատոների, ստուգատեսների մասնակցության և ակտիվության:
  • 5-րդ դասարանում կիսամյակային և տարեկան ամփոփումները` 1-ին ուսումնական շրջանում երաժշտության դասավանդողը գնահատումը իրականացնում է առանց գնահատանիշի՝ «ստուգված», «չստուգված» նշմամբ, 3-րդ ուսումնական շրջանու գնահատանիշով՝ 0-10 միավորային սանդղակով: 2-րդ, 4-րդ ուսումնական շրջանները ամփոփում է կազմակերպիչը, որը կատարում է ըստ էլեկտրոնային մատյաններում առկա երաժշտության դասավանդողի նշումների՝ ճամբարային փառատոների, ստուգատեսների մասնակցության և ակտիվության:

Միջին դպրոց

  • Երգը, պարը 6, 8-րդ դասարաններում կիսամյակային և տարեկան ամփոփումները` 1-ին, 3-րդ ուսումնական շրջաններ, երաժշտության դասավանդողը գնահատումը իրականացնում է գնահատանիշով՝ 0-10 միավորային սանդղակով: 2-րդ, 4-րդ ուսումնական շրջանները ամփոփում է կազմակերպիչը, որը կատարում է ըստ էլեկտրոնային մատյաններում առկա երաժշտության դասավանդողի նշումների՝ ճամբարային փառատոների, ստուգատեսների մասնակցության և ակտիվության:

9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման ծրագիր

  • Երգը, պարը 9-րդ դասարաններում կիսամյակային և տարեկան ամփոփումները` 1-ին, 3-րդ ուսումնական շրջաններ, երաժշտության դասավանդողը գնահատումը իրականացնում է գնահատանիշով՝ 0-10 միավորային սանդղակով: 2-րդ, 4-րդ ուսումնական շրջանները ամփոփում է կազմակերպիչը, որը կատարում է ըստ էլեկտրոնային մատյաններում առկա երաժշտության դասավանդողի նշումների՝ ճամբարային փառատոների, ստուգատեսների մասնակցության և ակտիվության:

9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշման ծրագիր. երաժշտական ամփոփիչ ստուգատեսներ

Ավագ դպրոց

Քոլեջ

  • Երգը, պարը  Քոլեջում, կիսամյակային և տարեկան ամփոփումները` 1-ին, 3-րդ ուսումնական շրջաններ, երաժշտության դասավանդողը գնահատումը իրականացնում է առանց գնահատանիշի՝ «ստուգված», «չստուգված» նշմամբ: 2-րդ, 4-րդ ուսումնական շրջանները ամփոփում է կազմակերպիչը, որը կատարում է ըստ էլեկտրոնային մատյաններում առկա երաժշտության դասավանդողի նշումների՝ ճամբարային փառատոների, ստուգատեսների մասնակցության և ակտիվության:

4-12-րդ դասարաններում երաժշտության, պարի դասավանդողը առարկային վերաբերվող օրվա նշումները գրանցում է էլեկտրոնային գնահատման մատյաններում՝ կարող է լինել թվանշանի, «պլյուսի», «մինուսի», ցուցանիշների՝ «0, 0.5, 1» և այլնի տեսքով:  

Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման սկզբունքները, կարգը

5-9-րդ դասարանի սովորողը երաժշտություն առարկայից համապատասխան միավորները հավաքում է ըստ.

  • մասնակցության, ներգրավածության, ներառման, հետաքրքրվածության դասապրոցեսին (մինչև 4 միավոր),
  • մասնակցության առավոտյան ընդհանուր պարապմունքներին (1միավոր),
  • մասնակցության կրթահամալիրի ուսումնական օրացույցով սահմանված ծեսերին, տոներին, համերգներին (0, 5միավոր),
  • մասնակցության ուրբաթ առավոտյան «Ուսումնական ժամերգություններին» (0, 5 միավոր),
  • մասնակցության Ուրբաթ-համերգներին (0, 5 միավոր)
  • մասնակցության երաժշտական տարբեր նախագծերին, արտագնա ճամփորդություններին (0, 5 միավոր),
  • մասնակցության երաժշտական փառատոններին, ստուգատեսներին (մինչև 1միավոր),
  • մեդիահմտությունների. ուսումնական բլոգում արտացոլված երաժշտություն առարկայի բաժնի՝ իր կողմից ստեղծված  ուսումնական նյութեր՝ վիդեոներ, պատումներ, նկարաշարեր և այլն (0, 5-1 միավոր),
  • սովորողի կողմից, մասնակցությամբ ուսումնական նյութերի ստեղծման (կարաոկեներ, ֆիլմեր, պրեզենտացիաներ, ձայնագրություններ) (0,5-1 միավոր):

5-9-րդ դասարանի սովորողը երաժշտություն առարկայից հաջորդ դասարան տեղափոխվում է ուսումնական գործունեության ընթացքում հավաքած միավորների հիման վրա:

5-9-րդ դասարանի սովորողը երաժշտություն առարկայից հաջորդ դասարան տեղափոխվելու համար պետք է հավաքի առավելագունը՝ 10 միավոր,  նվազագույնը՝ 5 միավոր:

Երաժշտության ընտրությամբ գործունեության գնահատում /5-9-րդ դասարաններ/

  • հաճախելիություն (2 միավոր)
  • ուսումնական պարապմունքներին մասնակցություն (4 միավոր)
  • համերգների, նախագծերին, փառատոնների, ստուգատեսների, հանդիպումներին, արտագնա պարապմունքներին մասնակցություն (4 միավոր)

Գնահատման կարգը

  • Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատումը կատարվում է ըստ ուսումնական չորս շրջանների:
  • Ամեն ուսումնական շրջանի գնահատում կատարվում է ըստ օրացույցով հաստատված շրջանի՝ մինչև վերջին օրը:
  • Գնահատման արդյունքների ամփոփումից հետո, գրասենյակի ղեկավարի հաստատմամբ դասվարը, կազմակերպիչը ցուցանիշների մասին տեղեկացնում են սովորողներին, ծնողներին:

Оставьте комментарий