«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծով Թումոյի այգի՝ Արևելյան դպրոցի «Հորինուկ» և «Խխունջ» ջոկատների ճամբարականների հետ

«Հակաբացիլ Կոմիտաս»  նախագծով Արևելյան դպրոցի «Հորինուկ» և «Խխունջ» ջոկատների ճամբարականների հետ  (դասվարներ՝ Հռիփսիմե Առաքելյան, Դիանա Գևորգյան) ուղևորվեցինք Թումոյի այգի: Բնության գրկում կատարեցինք Կոմիտասի երգերը, խաղացինք ազգային, ավանդական, բակային խաղեր: Կոմիտասն ու ազգայինը մեզ համախմբեցին, շատերը կերպարանափոխվեցին, բացվեցին, ակտիվացան: Ի դեպ, իրար ավելի լավ ճանաչելու, հասկանալու շատ լավ միջավայր էր: Շնորհակալ եմ օրվա համար: 

Նկարաշարն՝ այստեղ։

Оставьте комментарий