«Բարեկենդանի ծեսը կրթահամալիրում» նախագիծ

Ծեսը՝ որպես մշակույթի ժառանգման, փոխանցման մեխանիզմ
«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց»

IMG_20240211_115102

Նախագիծ. «Բարեկենդանի ծեսը կրթահամալիրում»

Նախատեսված է՝ 

Նախակրթարանի սաների, դպրոցի սովորողների, դասավանդողների, ծնողների, այլոց համար

Մասնակիցներ՝

Նախակրթարան, Կրտսեր, Միջին, Ավագ դպրոցներ, Քոլեջ

Իրականացման տևողությունը՝

Փետրվար

Նպատակ՝

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում:

Խնդիրներ՝

  • ազգային, ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն
  • ծիսական, ազգային, բակային, մանկակա խաղերի ուսուցում
  • ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում
  • Բարեկենդանի ներկայացում, ներկայացման երաժշտական ձևավորում
  • ծիսական Ուտիս տատի, Ակլատիզի, ուղտի, ավանակի տիկնիկների պատրաստում
  • Բարեկենդանի խոհանոցի ուսումնասիրում, ծիսական կերակրատեսակների պատրաստում

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

Խաղալու, ստեղծագործելու, երգելու, պարելու կարողություն, ծիսական պարագա պատրաստելու հմտություն

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)`

Ցանկացած վայր, որտեղ կարելի է իրականացնել ծեսը

Տարիքային խումբ, մասնակիցներ

Քոլեջի ուսանողներ, կրտսեր դպրոցի սովորողներ, 5-6 տարեկաններ, նախակրթարանի սաներ

Աշխատանքի ժամանակացույց

Փետրվարի 1-27, 2022թ.

Ընթացք

Ուսումնասիրել  Բարեկենդանի ծեսը, Բարեկենդանի նյութերը (օրինակ՝ Բարեկենդանի Մենծ — Պապուկը ), որոնց հիման վրա առանձնացնել այն ծիսական գործողությունները, թատերական ներկայացումները, ծիսական կերպարները, պարագաները, խաղերը, երգերը, պարերգերը, պարերը, ծիսական կերակուրները, որոնք իրագործվելու, պատրաստվելու, կատարվելու են: Ընտրել և ուսուցանել Բարեկենդանի ծիսական ազգային երգեր, խաղերգեր, պարերգեր: Բարեկենդանի ներկայացման համար ընտրել համապատասխան ազգային, ծիսական երգեր, պարեղանակներ, պարերգեր, խաղերգեր՝ կատարելով երաժշտական ձևավորում: Ներկայացման համար նյութ կարող է ծառայել բանաստեղծությունը, պատմվածքը, առակը, ասացվածքը, այլ:
Ազգային ծիսական խաղերն ուղեկցել ազգային պարեղանակներով, որոնց համապատասխան պարերը կկատարվեն «թամաշա» անողների կողմից: Կատարել կատակ պարեր, պարերգեր, խաղերգեր, ինչպես նաև հայտնի պարեր, որոնք կարող են ենթարկվել փոփոխության՝ ուղեկցվելով հետաքրքիր կատակային բնույթի շարժումներով, բացականչություններով, բեմականացված էլեմենտներով, թաշկինակների թափահարումով, ձեռագործ ծիսական տիկնիկներ խաղացնելով:

Համագործակցում են մայրենի լեզվի, երաժշտության, պարի, ձեռարվեստի դասավանդողները, կազմակերպիչը:

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Սովորողները, սաները

  • կիմանան՝ որն է ազգային ծեսը,
  • կկարողանան կատարել ծիսական երգեր, պարեր, խաղերգեր, պարերգեր, ծիսական գործողություններ, պատրաստել ծիսական պարագաներ, բեմադրել ծեսին համապատասխան ներկայացում,
  • կլինեն ազգային մշակույթը կրող, փոխանցող:

Լավագույն ծիսական տեսարանները, խաղերը, ներկայացումները կնկարահանվեն և կդառնան տեսադասեր:

P.S.  Ներկայացնում եմ Բարեկենդանի նյութեր

Բարեկենդանը Քոլեջի Նախադպրոցական բաժնում

Բարեկենդանը Շիրակի մարզի Ազատան գյուղում

Բարեկենդանը Քոլեջում 

Բարեկենդանը Հարավային դպրոցում

Բարեկենդանի խաղերը Հյուսիսային դպրոցում

Բուն Բարեկենդանը Քոլեջում

Ձեզ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ

Բարեկենդանի Մենծ — Պապուկը

Բարեկենդանի նյութեր

Оставьте комментарий