«Սեբաստացիներ» վոկալ համույթ-լաբորատորիան Վահե Քոթանյանի «Պար ավետյաց» հեղինակային հաղորդման հյուր

«Սեբաստացիներ» վոկալ համույթլաբորատորիան Վահե Քոթանյանի «Պար ավետյաց» հեղինակային հաղորդման հյուր (Կենտրոն հեռուստաընկերություն)

«Սեբաստացիներ» վոկալ համույթ-լաբորատորիան  հրավիրվում է մասնակցելու Վահե Քոթանյանի «Պար ավետյաց» հեղինակային հաղորդմանը, որտեղ ներկայացվելու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես ազգային դպրոց, որտեղ հանրակրթության մեջ ուսուցանվում են ազգային երգ ու պար: Ներկայացվելու են համույթ — լաբորատորիայի գործունեությունը, հետազոտական աշխատանքի արդյունքում ստեղծված հայ ժողովրդական երգերի (տարբեր տարածաշրջանների, հատկապես՝ Շիրակի մարզի), պարերգերի ուսուցողական տեսահոլովակների փաթեթները: Այդ նպատակով հարկ է կատարել նկարահանումներ, որոնք իրականացնելու է հրավիրող կողմը:

Նկարահանման ժամանակացույց

Օր՝ 24.06.2024,  ժամ՝ 12:00 — 14:00

Նկարահանման վայր՝

Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարան

Մասնակիցներ՝

  • Մարինե Մկրտչյան
  • Սեդա Թևանյան
  • Ջուլի Ղազարյան
  • Սյուզի Մարգարյան
  • Արմենուհի Սոկրատունի
  • Մերի Գարեգինյան
  • Աննա Երիցյան
  • Լուիզա Քեշիշյան
  • Կարեն Մարգարյան — Քոլեջի ուսանող
  • Մինաս Գրիգորյան — Քոլեջի ուսանող

Оставьте комментарий