Դիջիպատում

էական ձեռքբերումներս.

Շղթայով իրար կապված օրեր, երբ գլխի չես ընկնում՝ երբ վերջացավ մեկը և երբ սկսվեց մյուսը: Բոլոր դեպքերում հիշում ես, որ ունես բլոգ, որտեղ մեկ առ մեկ դրված են արված գործերի նյութերը: Դժվարանում եմ ասել՝ որն է արվածներից էականը, կարծում եմ՝ կողքի աչքը ավելի սուր է, թողնում եմ գնահատողի հայեցողությանը:

Երբ սովորողը կարողանում է գրագետ երգել, երբ կարողնում է պարային զգացողությամբ  պարել ազգային պարերը, երբ իր համար հայտնագործում է երաժշտության աշխարհի լավագույն գործերը, սա արդեն էական ձեռքբերում է: Երբ սովորողների կամ ուսուցչական երգչախմբի կատարումները հասնում են ունկնդրին, երբ աշխատում ես սիրով, էլի մեծ նվաճում է:

Արված աշխատանքի ծավալը մեծ է` ծրագրերի մշակում, մեթոդական մշակումներ, նախագծեր, սովորողների երգչախումբ, ուսուցչական երգչախումբ, համերգներ, ուղևորություններ, երաժշտական մեդիաուրբաթներ, բլոգավարություն (անձնական, սովորողների երգչախմբի, ուսուցչական երգչախմբի), ձայնադարանի, կայքի սպասարկում և այլն:

Ասվածին կցում եմ հավելված՝ նյութերի հղումներով:

2014-ի գլխավոր անելիք(ներ)ը

Շարունակելու եմ բանահավաքությունը «Ազգային ծեսերին, երգերին, խաղերին, սովորություններին նոր կյանք» նախագծով, հույս ունեմ՝ ինձ կմիանան շատերը, ովքեր շահագրգռված են ազգային արժեքների պահպանման և տարածման գործում:

Դիջիպատումի հավելված

ü  «Երաժշտության ունկնդրման նյութերի փաթեթ»  նախագիծ — 1 , 2 , 3  և այլն (նյութերը շատ են, փաթեթով կներկայացվեն)

ü  «Կոմիտաս»  նախագիծ — 1 , 2 , 3  և այլն (նյութերը շատ են, փաթեթով կներկայացվեն)

ü  Աիդա Պետրոսյանի ներկայացրած «Մանկական խաղերգեր» նախագծով՝  «Քուրիկ Զիզի» «Դան, դան»«Էկեք ծեծենք սոխ ու սխտոր»

ü   «Երաժշտություն» առարկայի ծրագրերի մշակում. Կրտսեր, Միջին և Ավագ դպրոցներ

ü  Մեթոդական մշակումներ՝ «Երաժշտությունը  Կրտսեր և Միջին  դպրոցներում»

ü  Երաժշտության ընտրությամբ գործունեությունը 2-6-րդ դասարաններում – ծրագրի մշակում — 1

ü  Հիմնական դպրոցի  «Ձայնադարան»  բաժին

ü  «Երգչախումբ» — ծրագրի մշակում

ü  «Սեբաստացիներ» սովորողների երգչախումբ —  1 , 2 , 3 , 4

ü  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ – մասնակցություն, երգչախմբի բլոգի սպասարկում — 1 , 2 , 3 , 4 , 5  և այլն

ü  «Մեդիաուրբաթը՝ համերգ» նախագծով առայժմ՝  1 , 2 , 3 , 4 , 5 , 6 , 7

ü  Սկսել եմ բանահավաքությունը իմ նախաձեռնած «Ազգային ծեսերին, երգերին, խաղերին, սովորություններին նոր կյանք» նախագծով:  1 , 2 , 3 , 4 5

 

Оставьте комментарий