Հնդկական գրականություն կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում

Image-1

Մարտի 27-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էր այցելել Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը՝ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յոգեշվար Սանգվանը, նորանշանակ փոխդեսպան պարոն Շամբհու Ամիտաբհը և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի գլխավոր քարտուղար` Լուսինե Թորոյանը: Նրանք կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանին նվիրեցին հնդկական մշակույթի և պատմության մասին գրքեր՝ անգլերեն և հնդկերեն: Այսուհետ կրթահամալիրի գրադարանում կգործի հնդկական գրականության անկյուն, որը պարբերաբար կհամալրվի համապատասխան գրականությամբ: «Ակներ», «Սեբաստիո», «Սեբաստացիներ» համույթները սիրով ներկայացրեցին հայ ազգային երաժշտական նմուշներ :

Оставьте комментарий