«Համբարձման ծեսը կրտսեր դպրոցում» — նախագիծ

IMG_1193

Նախագիծ. «Համբարձման ծեսը կրտսեր դպրոցում»

  1. Թեման

Համբարձման ծեսը կրտսեր դպրոցում

  1. Նպատակը
  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:
  1. Սովորողների տարիքային խումբը

1 – 4 -րդ դասարանների սովորողներ

  1. Ընթացքը
  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը ,
  • գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում են,
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից մեկ ամիս առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:
  1. Արդյունքները

Արդյունքում սովորողը

կիմանա                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել:
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինի

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ սովորողները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը սովորողին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել անձրևաբեր և անձրևախափան ծեսերը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, Կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

  1. Սովորողների և դասավանդողների ստացած արդյունքների ներկայացումը կայքում, Դպիրում, Լուսաստղում

Համբարձման տոն (Ջանգյուլումի տոն) – Նունե Մովսիսյան

Համբարձումը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում

Համբարձումը Շիրակի մարզի Հառիճ գյուղում

Համբարձումը Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում

Համբարձումը Արայի լեռան ստորոտում – ֆիլմը՝ Միշա Ավդալյանի

Համբարձում – Արայի լեռան ստորոտ – ֆիլմը՝ Մարինե Մկրտչյանի

Համբարձումը նախակրթարանում

Համբարձումը Արագածոտնի մարզում

Оставьте комментарий