Կրկնազատիկ, Կանաչ — կարմիր կիրակի

«Կրկնազատիկ» — Հայկական կակաչ

«Կանաչ-կարմիր կիրակին բուն Զատիկին հաջորդող կիրակին է: Այն կոչվել է տարբեր անուններով՝ Նոր կիրակի, Կրկնազատիկ կամ Կանաչ-կարմիր կիրակի: Այն, ինչպես նաև դրան հաջորդող երկու կիրակիները, կապվում են բնության զարթոնքի, բուսականության, կյանքի պտղաբերման հետ»:                                       Ռ. Հարոյան, «Զատիկ»

Քոլեջի Նախադպրոցական կրթության ուսանողների և նրանց երեխաների հետ հերթական ծիսական դասն էր («Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք» նախագիծ): Սեղանին կային ծիսական ուտեստներ (ձուկ, ներկած ձվեր, չամիչով փլավ և այլն), ածիկ՝ զարդարված ձվերով և այլ պարագաներով, զատկական զարդարված ճյուղ: Բոլորս գիտեինք ինչպես ուտեստեղենի, այնպես էլ՝ ճյուղի խորհուրդը, համենայն դեպս, մեկ անգամ էլ բարձրաձայնեցինք ու միմյանց լրացրեցինք:

Մեծով, փոքրով պարեցինք (ի դեպ, իմ Լիլիթին այդ ամենի մեջ տպավորվել էր հատկապես իմ ձեռքը բռնած պարելը), խաղացինք ձվախաղեր, պոկեցինք մեր արդեն թոռոմած Ակլատիզի փետուրներն ու առոք, փառոք ճանապարհ դրեցինք:

IMG_4372

IMG_4380

Оставьте комментарий