Մեր անփոխարինելի Սեյրանը

 

Հարազատ մարդկանց կորուստը շատ ծանր եմ տանում, իսկ Սեյրանինը… դեռ մարսել է պետք: Քանի անգամ որոշեցի գրել, ամեն անգամ նույնը՝ սկսում եմ, իսկ մի քանի բառ գրելուց հետո կոկորդս սեղմվում է ու… Սեյրանի մարդկային որակներն ինձանից լավ գիտեք, հաստատ նորություն չեմ ասի: Նա վարակում էր իր երգով բոլորին, նրա հետ այնքա՜ն հեշտ ու հաճելի էր երգել: Մենք սիրում էինք խոսել ազգային ֆոլկլորիկ երգերի, սովորությունների, պարերի և, ընդհանրապես, ազգայինի մասին, որոնք այնքան լավ գիտեր, նա կրողն էր ազգայինի, մասնագիտական կրթությունը չէր խանգարում, նա կատարում էր մաքուր ֆոլկլոր:  ժամերով խոսում էինք, երգում, խնդրում էի, որ տեսագրվի, ամեն անգամ ասում էր. «Մնա հետո»: Պայմանավորվել էինք, որ տեսագրելու եմ այն հետաքրքիր ազգային երգերը, որոնք ինքը գիտի ու ճամփորդությունների ժամանակ անդադրել կատարում էր բոլորիս համար: Երբեք «Չէ» չէր ասում, բայց նաև չբռնվող տեսակ էր: Այդպես էլ չկարողացա «բռնել»: Սեյրանին տեսագրել եմ ընդամենը 6 անգամ, որոնք էլ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:

Սայաթ Նովա, «Պատկիքըդ ղալամով քաշած»

Սիրտս ի ճղիմ, էնիմ բոստան

Սայաթ Նովա, «Բրոյի, բրոյի» — 1

Оставьте комментарий