«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Նախագիծ  «Կոմիտասյան օրեր»

07.10, ժամը 12.30 – 14.30 Հարավային դպրոցի 3-1, 3-2 և 5-րդ դասարանների սովորողներ. քայլարշավ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի 

Կոմիտասյան հոգևոր, աշխարհիկ, մանկական երգեր Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում, եկեղեցու բակում

snapshot-6-9-28-2016-9-09-pm

Թեման

Կոմիտաս, կոմիտասյան օրեր

Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը

3-րդ և 5-րդ դասարանների սովորողներ

Աշխատանքի ժամանակացույցը

07.10.2016, 12.30 – 14.00

Նախագծի նպատակը

  • Կոմիտասյան երգերի տարածում,
  • սովորողների երաժշտական կրթում:

Խնդիրները

  • Կոմիտասի երգերի ուսուցում, կատարում,
  • հոգևոր երգերի ուսուցում, կատարում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով

—  երաժշտական ունակությունների զարգացում,
—  երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
—  երգի կերպարային զգացողություն,
—  երաժշտական ճաշակի ձևավորում:

Ընթացք

Սովորողների հետ տարվող աշխատանք

  • 3-5-րդ դասարանների սովորողների ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունների ընտրություն,
  • Կոմիտասի ստեղծագործությունների ունկնդրում,
  • մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:

Հետազոտական աշխատանք

Սովորողները ինքնուրույն կամ մեծերի օգնությամբ տեսագրում, ձայնագրում են իրենց շրջապատի Կոմիտասի ստեղծագործություններն իմացող, կատարող անձանց: Աշխատանքի կատարման արդյունքում պարզում են՝ ինչքանով են Կոմիտասի ստեղծագործություններն հայտնի, ճի՞շտ են կատարվում, իրենց շրջապատող մարդիկ գիտե՞ն Կոմիտասի դերն ու արժեքը:

Կատարման համար երգեր

  1. Փայտե ձիուկ
  2. Արև, արև, եկ, եկ
  3. Եղնիկ
  4. Կաքավիկ
  5. Քելե, քելե
  6. Գնացեք, տեսեք
  7. Սար, սար
  8. Կոտ ու կես
  9. Հայր մեր (Կոմիտասի մանկական տարբերակ)
  10. Քրիստոս ի մեջ
  11. Առավոտ լուսո
  12. Տերունական աղոթք
  13. Փափուռի
  14. Մանդրիկ թփիկ ռեհան
  15. Կռունկ ջան, արի, արի

Արդյունքները

Սովորողը  կիմանա

  • Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերը,
  • Կոմիտասի ստեղծագործությունները՝ վոկալ, դաշնամուրի համար գրված, խմբերգերը,
  • Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ Կոմիտասի ստեղծագործությունները:

Սովորողը կլինի

  • Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող:

Սովորողը կկարողանա

  • երգել մաքուր ինտոնացիայով, վոկալ ճիշտ շնչառությամբ,

Սովորողների ներկայացում կայքում, բլոգում

Սովորողները ենթակայքում, բլոգում կներկայացնեն իրենց տպավորությունները Կոմիտասի, ճամփորդության մասին:

Կրթահամալիրի կայքում կներկայացվի տեսաֆիլմ:

Оставьте комментарий