Կոմիտասյան օրեր. Սուրբ Սարգիս եկեղեցին մեզ սպասում էր

Հարավային դպրոց-պարտեզի 3-րդ (դասվարներ՝ Սեդա Խաչատրյան, Տաթև Մելքոնյան) և 5-րդ դասարանի սովորողների հետ կոմիտասյան օրերին քայլարշավ կազմակերպեցինք Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի: Մեզ էին միացել Գոհար Բալջյանը և Արևիկ Բաբայանը: Ճանապարհին երգեցինք, արտասանեցինք Կոմիտասի ստեղծագործություններից, որոնց կատարումը շարունակեցինք եկեղեցու բակում և եկեղեցում: Թեթև շնչով, մի մարդ դարձած՝ Կոմիտասով լցրեցինք մեր անցած ճանապարհն ու եկեղեցին՝ իր տարածքով: Մեր հանդիսատեսը հիմնականում անցնող մեքենաների ուղևորներն էին: Դանդաղեցնելով մեքենայի ընթացքը, կանգառելով՝ ունկնդրում էին, ապա շարունակում ճանապարհը՝ իրենց հետ տանելով Կոմիտասի շունչը:

Оставьте комментарий