Սուրբ Ծննդյան «Ավետիս»

Սուրբ Ծննդյան «Ավետիս» են կատարում Հարավային դպրոց-պարտեզի 3-5-րդ դասարանների սովորողները

Ավետիսներ

Ընտանիքը նոր էր բոլորած լինում ընթրիքի սեղանի շուրջ, երբ սկսվում էր «Ավետիս» երգող խմբերի այցը: Սպիտակ շապիկ հագած պատանիների 3-5, երբեմն` 6-7 հոգիանոց խմբերը շրջում էին տնետուն: Առջևից գնում էր «շուն թակողը»` մահակը ձեռքին, (սա պետք է քշեր հարձակվող շներին), նրան հետևում էին «ալյուր տանողը»` տոպրակը շալակին, «ձու հավաքողը»` թասը գլխին և մյուսները: Նրանցից մեկը կամ երկուսը մտնում էին տուն, իսկ մյուսները բարձրանում էին տան տանիքը և երդիկից պարանով կամ գոտիներով կախում տոպրակ կամ գուլպա կամ քթոց (սալա): Երգում էին «Ավետիս», որոնք շատ բազմազան էին: Դրանցում դրսևորված էին Քրիստոսի ծննդյան ու կյանքի վերաբերյալ ժողովրդական պատկերացումները, գովերգվում էին Փրկչի առաքինությունները, հրաշագործությունները և այլն: Սակայն կային Քրիստոսի հետ կապ չունեցող երգեր, որոնցում հնչում էր ընտանիքին արվող բարեմաղթությունների թեման, և, այնուամենայնիվ, որպես ծննդյան երգեր, դրանք նույնպես կոչվում էին «Ավետիսներ»: Բոլոր երգերը վերջանում էին «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս» խոսքերով: Ավետիս պտտողներին գյուղացիները տալիս էին ձու, յուղ, դրամ և ուրիշ նվերներ:

Оставьте комментарий