Նախագիծ. «Հակաբացիլ հայ ազգային երգ»

IMG_2515

Նախագիծ. «Հակաբացիլ հայ ազգային երգ»

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը 

Նախագիծը անընդհատ է և շարունակական, ընտրված ազգային երգերը, որոնց թվին են պատկանում Կոմիտասի գրառած, վերականգնված երգերը, կատարում են «Սեբաստացիներ» վոկալ համույթի մեներգիչները, իսկ բազմաձայն տարբերակը՝ համույթը: 

Նախագծի նպատակը

  • ստեղծական երաժշտական մտածողության զարգացում,
  • մասնագիտական զարգացման և ինքնակրթության ապահովում,
  • Ազգային երաժշտական ժառանգության տարածում: 

Խնդիրները

  • Կոմիտասի թողած երաժշտական ժառանգության ուսումնասիրություն,
  • հայտնաբերված հայ ազգային երգերի ուսումնասիրություն,
  • երգի կատարման ձևի ընտրություն (միաձայն՝ մեներգիչ. բազմաձայն՝ համույթ)
  • ստեղծագործական երևակայության զարգացում:

Ընթացքը

Յուրացնել ընտրած երգը, որոշել՝ հարմա՞ր նյութ է բազմաձայնեցման համար, թե՞ այն միաձայն կատարման համար ավելի ճիշտ է, ձայները կարող են ծածկել մեղեդային կառույցի խորությունը, յուրահատկությունը: Կատարման ձևը որոշելուց հետո երգը ենթարկել համապատասխան երաժշտական մշակման, սովորել, կատարել: Երգերը ձայնագրել կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում:

Արդյունքները

Համույթը  ստեղծում է Կոմիտասի ժառանգած և այլ աղբյուրներից վերցրած երգերից կազմված երգացանկ, որը ներկայացնում է հասարակությանը՝ ելույթների, համերգի, ձայնագրության միջոցով:

Оставьте комментарий