Նախագիծ. «Պարապմունք — համերգ»

IMG_4272

Նախագիծ. «Պարապմունք համերգ»

Պարապմունք համերգների նպատակը

  • երաժշտական կրթում,
  • երաժշտական մշակույթի ձևավորում,
  • երաժշտական և գեղարվեստական մտածողության ձևավորում:

Խնդիրները                                                   

  • երաժշտություն ունկնդրելու, հանդիսատեսին երաժշտական նյութը ճիշտ մատուցելու կուլտուրայի ձևավորում,
  • հանդիսատես – կատարող կապի ստեղծում,
  • համերգային կանոններին գիտակ ունկնդրի ձևավորում,
  • ազգային, հոգևոր և դասական նյութի յուրացում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում:
  • երաժշտության, պարի միջոցով հաղորդակից դարձնել ազգային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,
  • երաժշտարվեստի  զարգացում:

Ընթացքը

Ուսանողներին, սովորողներին ուսուցանել ծրագրային երգեր, պարերգեր, ազգային պարեր: Երգերը նրանց օգնությամբ բեմականացնել, խաղալ, կատարել հարվածային, շրխկան, «բնական նվագարաններով»: Նախօրոք տնօրենին տեղեկացնել նախագծով իրականացվող պարապմունք — համերգի մասին, պայմանավորվել դասարանի դասվարի, նախակրթարանի դաստիարակի հետ: Կազմած ծրագրով կատարել գործերը՝ հնարավորինս կատարման մեջ ներքաշելով հանդիսատեսին: Անկաշկանդ, անմիջական մթնոլորտ ստեղծելու համար հանդիսատեսը պետք է դառնա նաև կատարող: Դրա համար նախօրոք հանդիսատեսն էլ է պատրաստվում և կատարում իր տարիքին համապատասխան ծրագրային ստեղծագործություններ:

Համերգի ծրագրում կարող են կատարվել երգեր, պարերգեր, խաղերգեր, պարեր, ունկնդրման համար նախատեսված ստեղծագործությունների ուղեկցում շրխկաններով, հարվածային, «բնական նվագարաններով», մանկական ճվիկներ, խաղիկներ, ասիկներ (նախակրթարանի սաներ, 5 տարեկաններ), ներկայացնել փոքրիկ բեմադրություններ, բանաստեղծություններ (համագործակցում դաստիարակի, դասվարի, առարկայական դասավանդողի հետ), մնջախաղ՝ երաժշտության ուղեկցությամբ:

«Պարապմունք — համերգ» նախագիծը խնդիր ունի նաև ներկայանալ կրթահամալիրից դուրս, այլ դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում՝ ներկայացնելով և տարածելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերը:

Արդյունքը

Արդյունքում սանը, սովորողը, ուսանողը

  • կլինի ուշադիր ունկնդիր,
  • երաժշտական ստեղծագործությունը մատուցել կարողացող, հանդիսատեսի հետ համատեղ կատարող,
  • ծրագրային երաժշտական նյութը կատարող – տարածող,
  • կիմանա ինչպես կատարողին, այնպես էլ ունկնդրին ներկայացվող պահանջները,
  • կկարողանա լիարժեք մասնակից լինել այլ վայրերում իրականացվող համերգներին:

Оставьте комментарий