Նախագիծ. «Կոմիտասի գրառած երգերի վերականգնում, կատարում»

IMG_7812

Նախագիծ. «Կոմիտասի գրառած երգերի վերականգնում, կատարում»

Նպատակ

Ազգային երգի միջոցով նպաստել երաժշտական ճաշակի ձևավորմանը:

Խնդիրներ

  • առկա երգացանկի հետ ծանոթացում
  • առկա երգացանկից հատուկ երգերի ընտրություն
  • վերլուծական և տեղեկատվական նյութի ներկայացում և տրամադրում

Մասնակիցներ

  • նախագծի ղեկավար և համակարգող՝ Մարինե Մկրտչյան
  • ազգային երգարվեստին հատուկ ձայնային տվյալներով, ազգային երգին հատուկ հնչերանգով, մտածողությամբ կատարողներ

Ընթացք

Կոմիտասի երկերի ժողովածուներից որոնել, գտնել, ընտրել Կոմիտասի կողմից գրառված, բայց չկատարված ժողովրդական երգերը: Դրանք վերականգնել (Կոմիտասի հատորների մեջ ազգային երգերի տեքստը հազվադեպ է ներկայացվում նոտաների հետ, վերականգնման համար հարկավոր է իմանալ ազգային երգի կառույցը, երգերի ստեղծման սկզբունքը), սովորել, յուրացնել, կատարել ազգային երգին հատուկ հնչերանգով, ազգային մտածողությամբ: Ներկայացնել (պրեզենտացիա) նախ Կրթահամալիրում, ապա՝ տարածել համերգային գործունեության, երգուսուցման և համացանցի միջոցով:

Ձայնագրություններն իրականացվում են Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում, ղեկավար՝ Կարեն Խաչատրյան

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծը անընդհատ է և շարունակական։

Արդյունք

Ձայնագրված երգերը կկիրառվեն որպես ունկնդրման նյութեր՝ հարստացնելով ոչ միայն կրթահամալիրի  Ձայնադարանը, այլև՝ Կոմիտասի արխիվը։

Оставьте комментарий