Կոմիտասյան օրեր. «Կոմիտասի գրառած պարերգերի կատարում» նախագիծ

Կոմիտաս

Կոմիտասյան օրեր

Նախագիծ. «Կոմիտասի գրառած պարերգերի կատարում»

Նպատակ

  • Կոմիտասի թողած մշակութային ժառանգության իմացում, կատարում,
  • ազգային մշակույթի յուրացում:

Խնդիրներ

  • Կոմիտասի գրառած, ինչպես նաև այլ ազգային պարերգերի ուսուցում, կատարում,
  • պարերգի պարային քայլի չափին համապատասխան պարի իմացում, կատարում,
  • ազգային պարի և պարերգի ընդհանուր և տարբերող գծերի իմացություն:

Տարիքային խումբ

Քոլեջի ուսանողներ, Արևելյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ:

Ժամանակացույց

Սեպտեմբերի 22 — հոկտեմբերի 8

Ընթացք

«Պարերգը՝ որպես երաժշտական գործունեության բաղկացուցիչ»  նախագծով ուսուցանված պարերգերից ընտրել Կոմիտասի գրառածները, կատարել համապատասխան պարաոտքով: Իմանալ՝ ինչով են իրարից տարբերվում ազգային պարերը պարերգերից: Ծանոթանալ  Կոմիտասի «Հայ գեղջուկ պարը», «Մանուկն ու պարը», Արթուր Շահնազարյանի «Պարը դպրոցում» ,  «Կոմիտասի հոդվածները հայ երաժշտության մասին»  հոդվածների հետ:

Արդյունքում ուսանողը, սովորողը

կիմանա Կոմիտասի գրառած պարերգերը, որն է պարերգը, ինչով է տարբերվում ազգային պարից, կկատարի ուսուցանվածը, կկարողանա ազգային երգերի մեջ գտնել պարերգը, հաշվել պարային ոտքը և կատարել համապատասխան պարը:

Оставьте комментарий