Քոլեջի Նախադպրոցական կրթության շրջանավարտներ. Տեառնընդառաջի ծիսական պարապմունք

Ծիսական պարապմունք. Տեառնընդառաջ

Նախապատրաստական շրջանում ուսումնասիրել ենք ծեսը, որոշել անելիքները, բաշխել աշխատանքը: Այս անգամ ավելի ինքնուրույն էինք, համարձակ, անկաշկանդ: Շնորհակալ ենք մեր սիրելի տնտեսուհի Էվելինայից, որին փաղաքշական կոչում ենք Էլյա, ամենայն բարեխղճությամբ պատրաստել էր կրակի պարագաները, օգնեց նաև վառել այն: Մեր Նարինեն էլ հա՛մ ժապավեն կապեց ցանկությունների ճյուղին, հա՛մ՝ թռավ կրակի վրայով… ափսոս՝ փեշը չվառեց: Տերնդեզավարի «Տիկնի պսակ» խաղացինք մեր փոքրերի հետ: Բոլորս այնքա՜ն ուրախ ու տրամադրված էինք, որ վերջում մոռացանք մեր ծիսական պարը պարել: Բայց… դա՞ էր կարևորը, տեսեք, թե մեր ազգայինն ինչ արագությամբ է վերափոխում մարդկանց, ինչպես է բացում, անկեղծացնում:
Տերնդե՜զ, փեշդ վառե,
Օր ազատվես օձե, չարե…

Оставьте комментарий