«Բարեկամություն» ճամբար. օր առաջին — 26.03.2018

«Բարեկամություն» ճամբարի ծիսական պարապմունքը Մարմարյա սրահում

Ի՜նչ թեթև թռավ ժամանակը, մի շնչով հարազատացանք, խաղացինք, մանկացանք ու իմացումի հրճվանք ապրեցինք: Մեր վրացի ընկերներից մեկը հարցրեց. «Իսկ նրանք հայե՞ր են, բա ինչու՞ այս երգերն ու պարերը չգիտեն»: «Մենք նրանց վերադարձնում ենք իրենց կորցրածը, տեսնու՞մ եք՝ ինչ գոհ են, հաստատ էլ չեն կորցնի»: Ու վրացի կինը պայծառ ժպտում է: Ես՝ նրան. «Ես սիրով կուզենայի իմանալ նաև ձեր ծեսերը, սովորույթները, ազգային ամեն ինչ ինձ անչափ հետաքրքիր է»: Նա մի բազմանշանակ արտահայտություն է տալիս դեմքին, ու մենք հայացքով շատ լավ հասկանում ենք իրար:

«Բարեկամություն» ճամբար. ծիսական պարապմունք

http://mskh.am/am/76082

Оставьте комментарий