Ջրային ռիթմիկ չփչփածիսական խաղեր լողավազանում

«Անձրևաբեր ծես» նախագծով  Արևմտյան դպրոցի ճամբարականների հետ պարզեցինք ջրի կարևորությունը բնության և մարդկանց կյանքում, անձրևի տեսակները, ջրի դրսևորումները տարվա եղանակներին (ձյուն, սառույց, գոլորշի), և այլն: Ծանոթացանք անձրևաբեր ծեսի, ծիսական կերպարների հետ, սովորեցինք երգերը: Ճամբարականների հետ աշխատեցին նաև կրթահամալիր դիմած մասնագետներ՝ Արփինե Կիրակոսյանը և  Նելլի Կարապետյանը: Դե, իսկ ամենից կարևորը մեր լողորդների համար ջրի հետ չփչփածիսական ռիթմիկ խաղերին էին լողավազանում՝ սիրեցին, շոյեցին ջրին, արթնացրին, հետը խաղացին ու խնդրեցինք, որ անձրև դառնա, բույսերին ջրի…
— Անձրև՛, անձրև՛, գոլ էրա,
Ցորեն հացը բո՜լ էրա…

Оставьте комментарий