«Հակաբացիլ Կոմիտաս — Թումանյան 150» նախագիծ

«Հակաբացիլ Կոմիտաս — Թումանյան 150» նախագիծ

Թեմա

Կոմիտաս — Թումանյան ժառանգություն

Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը

Նախակրթարան, 5-6 տարեկանների խումբ, Քոլեջի սովորողներ

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է տարվա ընթացքում, ամփոփվում է ուսումնական տարվա վերջում՝ ընդհանուր կատարումներով, ներկայացված նախագծերով:

Աշխատանքների ընթացքը, նպատակը, խնդիրներն ու արդյունքները

Նախագծի նպատակը

  • սաների, սովորողների երաժշտական կրթում,
  • նրանց մոտ երաժշտական մշակույթի ձևավորում:

Խնդիրները

  • սովորողներին, սաներին ներկայացնել Կոմիտասի թողած երաժշտական, Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երաժշտական ժառանգությունը
  • երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը
  • երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,
  • հոգևոր  զարգացում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
  • ընդհանուր  զարգացման ապահովում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով

—  երաժշտական ունակությունների զարգացում,
—  երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
—  երգի կերպարային զգացողություն,
—  ճաշակի ձևավորում:

Ընթացքը

Նյութի ընտրություն

  • Կոմիտասի, Թումանյանի կյանքն ու գործունեությունը
  • Կոմիտասի թողած երաժշտական, Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երաժշտական ժառանգություն
  • ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունները՝ ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր կատարման համար

Սովորողների հետ տարվող աշխատանք

  • երգերի ուսուցում, կատարում,
  • ունկնդրում,
  • համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում՝ սովորողների համար, սովորողների կողմից (ցուցադրության համար նախատեսված նյութեր, տեսանյութ, ֆիլմ, կարաոկե, այլ նյութեր),
  • մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:

Սովորողը  կիմանա

  • Կոմիտասի ստեղծած, գրի առած և մշակած հայկական ժողովրդական երգերը
  • Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երաժշտական ժառանգությունը

Սովորողը կլինի

  • Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող
  • Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երաժշտական ժառանգությունն իմացող, փոխանցող, տարածող

Սովորողը կկարողանա

Արդյունքներ

Ուսուցանված ստեղծագործությունները կատարվում են առավոտյան ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին, դրանք կազմում են հակաբացիլ Կոմիտաս, Թումանյան նախագծերի, ազգային օպերայի լիբրետոյի բաղադրիչները: 

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ

Оставьте комментарий