Իմ ստեղծած երգեցիկ խմբերը

«Լմբատ» ազգագրական համույթը

5

Արթիկում իմ ստեղծած երաժշտախմբերի պատմությունից

1979 թվին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի «Արթիկտուֆ» արտադրական միավորման տնօրեն Ֆելիքս Յուզբաշյանի հրավերով ստեղծեցի երկսեռ քառաձայն երգչախումբ, որի մասնակիցների հիմնական մասը բանվորներ էին: Երգչախմբի համար շորեր կարեցին Գյումրիում: Ելույթներ էինք ունենում հիմնականում Արթիկում: Երևանում մասնակցեցինք հանրապետական երգչախմբերի «Երգի տոնին», մեզ համար հատուկ դրոշ պատրաստեցին, քանի որ մինչ այդ Արթիկից որևէ երգչախումբ այդ տոնակատարությանը մասնակից չէր եղել: 1980թվին Արթիկի շրջանային կուլտուրայի տանը ստեղծեցի ազգագրական համույթ, որին հետագայում ինքս անվանակոչեցի «Լմբատ»:
Այդ տարիներին շատ հարգի էին ազգագրական համույթները, իմ երգչախումբը ցանկություն հայտնեց կազմից առանձնացնել ազգային ձայնով երգեցիկներին և ստեղծել ազգագրական համույթ: Մեծ սիրով համաձայնեցի, քանի որ խմբային երգեցողությունն արդեն մշակված էր, և գործը շատ արագ էր առաջ գնում: Նորաստեղծ ազգագրական համույթն անվանակոչեցի «Կանթեղ»: Ինձ շատ օգնեց իմ պապը՝ Արամայիս Դարբինյանը, որը Շիրակի մարզի ազգային երգերի մեծ գիտակ ու կատարող էր: Երկու երգեցիկ խմբերի մասնակից ու մենակատար էր մայրս՝ Դարիկո Դարբինյանը, որն ուներ զրնգուն հնչեղ ձայնային տվյալներ:
«Լմբատ» համույթը հայտնի դարձավ Հայաստանում, մեզ հրավիրեցին Հանրային ռադիոյի տաղավար՝ հարցազրույցի և երգացանկից որոշ պատառիկներ կատարելու: Գառնիում կազմակերպված մեծ տոնակատարությանը մասնակցելու հրավեր ստացանք, որին պատրաստվեցինք և մասնակցեցինք մեծ ոգևորությամբ:
Կարծես բոլոր նախադրյալները կային՝ հավեսով աշխատել ու ստեղծագործել, բայց… Ես ամուսնացա, և դրանով ավարտվեց արթիկյան իմ գործունեությունը: «Կանթեղ»-ը գլխավորեց մայրս, որին օգնում էի նյութերը մշակել, տալիս էի մասնագիտական խորհրդատվություն: Նրանք համերգային կատարումներով հանդես են եկել Լիտվայի Կաունաս քաղաքում, որտեղ ժամանակին Էջմիածնի քաղաքային կուլտուրային տան երգչախմբի հետ համերգային ծրագրով ինքս էի եղել:
«Լմբատ»-ը ինձանից հետո փոխեց երկու ղեկավար, որից հետո նրանց գլխավորեց Հենրիկ Սուքիասյանը: 

4

«Արթիկտուֆ» արտադրական միավորման երկսեռ երգչախումբը, որի կազմի մեջ են «Կանթեղ» ազգագրական համույթի անդամները: Նկարվել ենք Երգի տոնի մասնակցության օրը:

6

«Արթիկտուֆ» արտադրական միավորման «Կանթեղ» ազգագրական համույթը, որի գեղարվեստական ղեկավարն էր իմ մայրը՝ Դարիկո Դարբինյանը:

3

2

1

Իմ համագործակցությունը Ռուդիկի Հարոյան  հետ

2002 թվին Հարոյան Ռուդիկն ինձ հրավիրեց իր հետ աշխատել Արաբկիրի Հայորդյաց տան մանկական ազգագրական համույթում՝ որպես երաժիշտ — խմբավար: Այսպես սկսվեց իմ համագործակցային աշխատանքը Ռուդիկ Հարոյանի հետ: Խումբը հետագայում ստացավ «Նիգ» անվանումը:

2007թվին Պոլիտեխնիկում ստեղծեցինք «Մասունք» ազգագրական համույթը: Ռուդիկը նախկինում ստեղծել էր այդ անվամբ համույթ, որոշեց այդպես անվանել նաև այս համույթին:

IMG_9764IMG_9765IMG_9766IMG_9763

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծած երգեցիկ խմբերը

«Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

«Սեբաստացիներ» վոկալ համույթ

Оставьте комментарий