Նախագիծ. Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

IMG_7896

Նախագիծ. Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

  1. Թեման

Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

  1. Նպատակը
  • ծանոթանալ ազգային ծեսերին, տոներին
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ
  1. Մասնակիցների տարիքային խումբը

Նախակրթարանի սաներ, տարատարիք սովորողներ, Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, ծնողներ

  1. Ընթացքը
  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Համբարձման ծեսը
  • գտնում են ծեսը իմացող, այն խաղացած մարդկանց, ձայնագրում, տեսագրում
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում նախնական սցենարը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից մեկ ամիս առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:
  1. Արդյունքները

Արդյունքում մասնակիցը

կիմանա                                                              

  • ազգային ծեսերը
  • ազգային սովորույթները
  • ազգային ավանդական պարերը
  • հայկական ազգային, ծիսական երգերը, պարերգերը
  • ծիսական կերպարները
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը
  • ծիսական պարագաները

կկարողանա

  • կատարել ազգային և ծիսական երգեր, պարերգեր, պարեր
  • պատրաստել ծիսական պարագաներ
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել
  • ծեսին նոր կյանք տալ

կլինի

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող

Ծեսն այն միջավայրն է, որտեղ սովորողները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել Համբարձման ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

  1. Մասնակիցների ստացած արդյունքների ներկայացումը կայքում, Դպիրում

Տեսադաս՝ Համբարձումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Համբարձումը Գառնիում. Քոլեջի «Նախադպրոցական կրթություն» բաժին

Համբարձումը Արայի լեռան ստորոտում – ֆիլմը՝ Միշա Ավդալյանի

Համբարձում – Արայի լեռան ստորոտ – ֆիլմը՝ Մարինե Մկրտչյանի

Համբարձման տոն (Ջանգյուլումի տոն) – Նունե Մովսիսյան

Համբարձումը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում

Համբարձում. Վիճակի տիկնիկ, Ծաղկամայր

Համբարձումը Աշտարակի «Հովիկ» մանկապարտեզում

Համբարձումը Աշտարակի «Հասմիկ» մանկապարտեզում

Համբարձումը Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզում

Համբարձումը Արագածոտնի մարզի «Սասունիկ» մանկապարտեզում

Համբարձումը Շիրակի մարզի Հառիճ գյուղում

Համբարձումը Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում

Համբարձումը նախակրթարանում

Համբարձումը Արագածոտնի մարզում

Համբարձումը Գյումրիում

Համբարձումն ու Վարդավառը Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում

«Հե՜յ, իմ Նազան»

Համբարձման տոնը «Տոնացույց» ժողովրդական թատրոնում

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: