Նախագիծ՝ «Խաղողաքաղի, գինու ստեղծման ծեսը Քոլեջում»

IMG_8501-1

Նախագիծ՝ «Խաղողաքաղի, գինու ստեղծման ծեսը Քոլեջում»

1. Նպատակ

ազգային մշակույթի յուրացում ծեսերի (որպես միասնական, բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն) միջոցով:

2. Ծեսի մասնակիցներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի սովորողներ

3. Ընթացքը

  • տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են  Աստվածածնի Վերափոխման կամ Խաղողօրհնեքի  ծեսը
  • համացանցից, գրքերից հավաքում են նյութեր խաղողի, գինու մասին, դրանց  հատկությունների, օգտակարության, կիրառության մասին
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • սովորում են խաղողի, խաղողաքաղի, խաղողը ճզմելու և գինի պատրաստելու ազգային, ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր

4. Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Սեպտեմբերի 6 — 7, Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում

5. Արդյունքները

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսեր
  • ազգային սովորույթներ
  • ազգային ավանդական պարեր
  • հայկական ժողովրդական և ծիսական երգեր
  • ժողովրդական, ծիսական խաղերը

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

  1. Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել Խաղողօրհնեքի ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

  1. Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել կրթահամալիրի բլոգում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Ռաիսա Խաչատրյան. «Առաջնապտղի ծիսախորհուրդն ու խաղող-գինի-կարաս գովերգությունները հայ ծիսերգային բանահյուսության մեջ

Օրհնանքներ, ասացվածքներ խաղողի, գինու մասին — PDF

Օրհնանքներ, ասացվածքներ խաղողի, գինու մասին

Խաղողօրհնեքի, խաղող ճմռելու ծիսական, ազգային երգեր

«Բաղը քաղինք», «Քաղենք խաղողը»

Ազգային պարերգեր

Ազգային պարեր

Оставьте комментарий