«Պարերգը՝ որպես երաժշտական գործունեության բաղկացուցիչ» նախագիծ

1-1

«Պարերգը՝ որպես երաժշտական գործունեության բաղկացուցիչ» նախագիծ

Մասնակիցներ (տարիքային խումբ, դասարան)՝

1 — 12-րդ դասարանների, Քոլեջի սովորողներ

Իրականացման տևողությունը՝

Ուսումնական տարվա ընթացքում

Նպատակ

Ազգային մշակույթի յուրացում

Խնդիրներ

  • պարերգեր. պարերգերի տեսակները,
  • պարերգերի ընտրություն, ուսուցում, կատարում,
  • պարերգի պարային քայլի չափին համապատասխան պարի իմացում, կատարում:

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

Պարտադիր չեն, բայց ցանկալի է՝ ազգային պարերգերի իմացություն

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`

Ազգային երաժշտության իմացում, պարերգի կատարում (երգ + պար)

Միջավայրը`

ուսումնական միջավայրում, դրսում, այլ վայրում

Անհրաժեշտ գործիքները՝

Ցանկալի է՝ հարվածային նվագարան (կոպալ դհոլ)

Կիրառվող մեթոդները՝

Համագործակցային, խմբային, անհատական գործունեություն

Ընթացք

Իմանալ՝ որն է պարերգը, ինչու՞ է այդպես կոչվում, ինչով է տարբերվում այլ երգերից, ինչ սկզբունքով է որոշվում երգի պարերգ լինելը, ինչպես են հաշվում պարային քայլերի չափը, ինչ տեքստային բնորոշ կառույց ունի: Մանրամասն ուսումնասիրել ծրագրային երգերը, առանձնացնել պարերգերը: Եթե պարերգերն ունի իր պարը («Փափուռի», «Թամզարա», «Էրիշտայի երգ» և այլն), կատարել եղածը, եթե վերվերի է, գյովնդ և այլն, կատարել յուրաքանչյուրի պարային քայլի չափին համապատասխան քայլով պար: Խորհրդակցել ազգային պարը իմացող ազգագրագետ — մասնագետի հետ:

Ուսումնական գրականություն, այլ ռեսուրսներ

  • երաժշտական (պարային) ստեղծագործություններ
  • այլ (ուսումնական ֆիլմ, տեսանյութ, տեսադաս…)

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները

Պարերգերը կատարվում են ուսումնական ճամփորդության որևէ վայրում, ծեսերին, տոներին, այլ նախագծային աշխատանքների ժամանակ:

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Ուսանողը, սովորողը կարող է կատարել ինքնուրույն բանահավաքչական, հետազոտական աշխատանք՝ գտնելով նոր պարերգեր:

Նախագծի ամփոփում, գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Արդյունքում ուսանողը, սովորողը

կիմանա՝ որն է պարերգը, կկատարի ուսուցանվածը, կկարողանա ազգային երգերի մեջ տարբերել պարերգը, հաշվել պարային քայլը և կատարել համապատասխան պարը:

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Ուսումնական նախագծի կկառուցվածք

Оставьте комментарий