«Ազգային պարերգերի ուսուցողական տեսահոլովակներ» նախագիծ

8-scaled

«Ազգային պարերգերի ուսուցողական տեսահոլովակներ» նախագիծ

  «Պարերգը՝ որպես երաժշտական գործունեության բաղկացուցիչ»  նախագծով կատարված աշխատանքի հիման վրա ստեղծել ուսուցողական տեսահոլովակներ, որոնք ուղեցույց կլինեն ինչպես իմացողներին՝ կրկնելու, այնպես էլ չիմացողներին՝ սովորելու, կատարելու համար:

Մասնակիցներ՝

Քոլեջի առաջին, երկրորդ կուրսի ուսանողներ

Իրականացման տևողությունը՝

2021 — 2022 ուստարվա երկրորդ, երրորդ ուսումնական շրջան

Նպատակ

Ազգային պարերգերի տարածում

Խնդիրներ

  • պարերգերը կատարող խմբի (խմբերի) ստեղծում,
  • պարերգերի ուսուցում, կատարում՝ համապատասխան պարաքայլով
  • ուսուցանված պարերգերի տեսագրում՝ ուղղորդող մեթոդական համապատասխան ցուցումներով

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

ճիշտ, մաքուր ինտոնացիայով երգելու, ազգային պարին բնորոշ զգացողությամբ պարելու կարողություն

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

մեթոդական ուղեցույցով ուղեկցվող՝ ազգային երգին, պարին բնորոշ զգացողությամբ կատարված պարերգերի ուսուցողական տեսահոլովակների ստեղծում

Միջավայրը՝

Քոլեջի ներքին բակ

Անհրաժեշտ գործիքները՝

կոպալ դհոլ, տեսախցիկ, հեռախոս

Նախագծի իրականացման ընթացքը՝

Կատարվում է երաժշտական գործունեության ընթացքում ուսուցանված պարերգերի ընտրություն: Երաժշտական բավարար տվյալներով ուսանողների փոքր խմբի (խմբերի) հետ կատարվում է առանձին աշխատանք՝ պարերգերը մաքուր ինտոնացիայով երգելու, պարաքայլը ազգային պարին բնորոշ զգացողությամբ պարելու ուղղությամբ: Տեսագրությունները կատարվում են յուրաքանչյուր պարերգը լիարժեք իմանալուց, կատարելուց հետո: Ուսուցման գործընթացը մեթոդական ուղղորդումներով իրականացնում են Տիգրան Զոհրաբյանը, Մարինե Մկրտչյանը:

Նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Հետազոտական, որոնողական, համագործակցային աշխատանքի արդյունքում՝ նոր պարերգերի հայտնաբերում, կատարում, տարածում:

Նախագծի ամփոփում , գնահատում 

  • արդյունքներ
  • գնահատում

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

Оставьте комментарий