Ձմեռային ազգագրական փառատոն. Սուրբ Ծննդյան ծիսական տնայց, ամանորյա ընկուզախաղեր Արևմտյան դպրոցում

7-5

«Պարապմունք — համերգ» ,   «Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ, ամանորյա խաղեր»  նախագծերով՝ Սուրբ Ծննդյան ծիսական Տնայց, ամանորյա ընկուզախաղեր կրտսեր դպրոցում

Մասնակիցներ՝  Քոլեջի, Արևմտյան դպրոցի 2 — 5-րդ դասարանների սովորողներ (երաժշտության դասավանդող՝ Սեդա Թևանյան)

Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Սեդա Թևանյան

Ժամանակացույց՝  18.01.2022, ժամը՝ 10.00 

Վայրը՝  Արևմտյան դպրոց

Ծրագրում՝

Ընթացքը

Չարխափանի պատրաստում.  մասնակիցներից յուրաքանչյուրը մեկական ընկույզ է բերում, որով չարխափանի համար պատրաստվում է թելից կախված ընկույզ:

Մասնակիցները նախօրոք սովորում են Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ: Քոլեջի սովորողները Արևմտյան դպրոցի սովորողներին ուսուցանում են «Ավետիս»-ի իրենց տարբերակը, իսկ Արևելյան դպրոցի սովորողները՝ իրենց երաժշտության դաստիարակի հետ Քոլեջի ուսանողներին ուսուցանում են  իրենց տարբերակը: Ապա կատարվում է «տնայց»՝ Արևմտյան դպրոցի  ուսումնական ազգագրական ճամբարի որևէ խումբ: Խումբը պատրաստված է՝ ունի հյուրասիրություն: Ավետիս երգողները ձեռքերին ունեն չարխափաններ, զանգակներ, շրխկացող, ծլնգացող իրեր, գործիքներ: Ավետիսի կատարումն ուղեկցվում է ծլնգոցով, զրնգոցով:

Տնայցից հետո խաղում են ընկուզախաղեր.

Ընկուզախաղերի համար հարկավոր է ունենալ ընկույզներ, չարխափան, ինչպես նաև՝ թելից կախված ընկույզներ:

Չարխափանի պատրաստում.  մասնակիցներից յուրաքանչյուրը մեկական ընկույզ է բերում, որը ցույց տված եղանակով բաժանվում է երկու մասի, միջից հանում են միջուկը, իսկ կեղևներից չարխափանի համար պատրաստում թելից կախված ընկույզ: Միացնելով բոլորի թելից կախված ընկույզները, պատրաստում են ծիսական պարագա՝ չարխափան: Չարխափանով չիք են անում այն ամենը, ինչը կուզենային, որ չլիներ (ծուլություն, անտարբերություն, խաբարբզիկություն, աղբ, իրար նեղացնելը, և այլն):

Քոլեջի ուսանողներն ամբողջ ընթացքում օգնում են իրենց կրտսեր ընկերներին:

Оставьте комментарий