Փայտյա փողային ազգային նվագարան՝ սրինգ 

«Պարապմունք — համերգ» ,  «Ազգային, դասական նվագարաններ»  նախագծեր.  փողային նվագարան՝ սրինգ (ազգային նվագարան) 

Մասնակիցներ՝  Քոլեջի 2-րդ կուրսի Նախադպրոցական բաժնի, 1-1 կուրսի ուսանողներ, դասավանդողներ  

Հրավիրյալ մասնագետ — սրինգահար՝  Ավագ Մարգարյան

Պատասխանատու՝ Մարինե Մկրտչյան

Ժամանակացույց՝  15.02.2022, ժամը՝ 12.00

Վայրը՝  Քոլեջ, Վերնատուն

Ծրագրում՝

Փայտյա փողային ազգային նվագարան՝ սրինգ

Ընթացքը

Մասնակիցները նախօրոք համացանցից տեղեկանում են սրինգի՝ որպես հայ ազգային փողային  նվագարանի մասին, ինչից է պատրաստվում: Ավագ Մարգարյանը ներկայացնում է գործիքը, որի  կառուցվածքը ուսումնասիրելու ընթացքում նվագարանով օրինակներ են կատարվում: Յուրաքանչյուրը կարող է մոտիկից դիտել, հարցեր տալ: Նվագարանի մասին տեղեկություններ իմանալուց հետո, սրինգի կենդանի կատարմամբ ունկնդրում են ստեղծագործություններ: Մասնակիցները կատարում են իրենց նախընտրած երգը, որն ուղեկցվում է գործիքի նվագակցությամբ:

Նախագիծը շարունակական է

Оставьте комментарий