«Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր» նախագիծ
Շիրակի մարզի Հառիճ գյուղի անձրևաբեր ծիսական երգեր
Փոխանցողներ՝ Լամառա Դարբինյան, Ֆիրդուսի Դարբինյան, Էմմա Մկրտչյան
Կատարում է Մարինե Մկրտչյանը
Նուրին, Նուրին էկել է (Հառիճ, Դարբինյան Լամառա)
Նուրին, Նուրին էկել է,
Կանաչ, կարմիր հագել է,
Դեղին կոճակ կարել է,
Սիրուն քյամար կապել է,
— Նուրին, Նուրին, ի՞նչ գուզե:
Երկնքեն թոն գուզե,
Գետնեն էլ բարիք գուզե:
Նուրին, Նուրին էկել է (Հառիճ, Դարբինյան Ֆիրդուսի)
Նուրին, Նուրին էկել է,
Աջբա հուրին էկել է,
Շալե շապիկ հաքել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Հաց տվեք, եղ տվեք,
Չամիչ տվեք,, գաթա տվեք,
Մեր Նուրիին հավկիթ տվեք:
Նուրին, Նուրին էկել է,
Աջբա հուրին էկել է,
Շալե շապիկ հաքել է,
Կարմիր գոտիկ կապել է:
Հաց կուտան, եղ կուտան,
Չամիչ կուտան, գաթա կուտան,
Մեր Նուրիին հավկիթ կուտան:
Նուրին, Նուրին էկել է (Հառիճ, Մկրտչյան Էմմա)
Նուրին, Նուրին էկել է,
Շալե շապիկ հագել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Երկնքեն թոն կուզե,
Գետնեն էլ ծիլ գուզե:
Նուրին, Նուրին էկել է,
Շալե շապիկ հագել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Երկնքեն թոն գուզե,
Գետնեն էլ բերք գուզե:
Նուրին, Նուրին էկել է,
Շալե շապիկ հագել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Երկնքեն թոն գուզե,
Գետնեն էլ բարիք գուզե: