«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնակցությունը «Գութան» Հայաստանի ավանդական երգի — պարի ամենամյա փառատոնին

297453189_5694820370587009_1532139539927998639_n

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնակցությունը «Գութան» 2022 ավանդական երգի — պարի ամենամյա փառատոնին

Վայր, օր, ժամ՝  Գաֆէսճեան քանդակների պարտեզ (Կասկադ), 16.09.2020թ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում են ազգային ծեսեր, տոներ՝ կենդանի, իրական, բնական, բնության գրկում՝ համապատասխան ազգագրական նյութերով (ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր), ծիսական կերպարներով, պարագաներով, գործողություններով: Այդ ծեսերից է  «Ուսումնական հարսանիք»  նախագծով իրականացվող հարսանեկան ծեսը, որտեղ նորապսակներն իրական են (ոչ բեմական), ովքեր դիմում են կրթահամալիրին՝ ծիսակարգով իրականացնելու իրենց ամուսնության տոնակատարությունը:

«Սեբաստացիներ» ավանդական երգի — պարի համույթը ձևավորվել է «Սեբաստացիներ» վոկալ, «Ակներ» համույթների անդամներից, կրթահամալիրի այլ դասավանդողներից:

Նպատակ՝  հայ ավանդական երգի, պարի ներկայացում, տարածում

Համակարգող՝ կրթահամալիրի Ծեսերի կենտրոն

Համույթի ղեկավարներ՝ Մարինե Մկրտչյան, Սեդա Թևանյան, պարուսույց՝ Տիգրան Զոհրաբյան

Համույթի անդամներ՝

  • Մարինե Մկրտչյան
  • Սեդա Թևանյան
  • Արմենուհի Թամոյան
  • Կարինե Գրիգորյան
  • Մարիամ Մնացականյան
  • Սյուզի Մարգարյան
  • Տիգրան Զոհրաբյան
  • Մերի Խաչիկյան
  • Սոնա Փափազյան
  • Նարեկ Հովսեփյան
  • Գոհար Ալավերդյան
  • Մարգար Ներսիսյան
  • Հարութ Հաջի
  • Լենա Ղազարյան

Երաժիշտ նվագողներ՝

  • Ստեփան Տեր-Ղևոնդյան
  • Էրիկ Ասլանյան
  • Արթուր Ասլանյան

Կատարվող նյութեր. երգեր՝ Մարինե Մկրտչյանի հետազոտական աշխատանքի արդյունք, Շիրակի տարածաշրջան (Արթիկ, հարակից գյուղեր)

Փառատոնի օրակարգը

Փառատոնն ունի ծրագիր, որը ներկայացվում է մասնակից համույթներին:

Յուրաքանչյուր համույթ նախօրոք ներկայացնում է 7 րոպե տևողությամբ ծրագիր, համույթի մասին տեղեկություն, լուսանկար:

Մինչ փառատոնը, բեմում նշանակվում է փորձնական ելույթի օր, ժամ՝ ըստ հերթականության:

Оставьте комментарий