Բարեկենդանի, Տեառնընդառաջի ծիսական տոնակատարություն Քոլեջի Նախադպրոցական կրթություն բաժնում 

«Բարեկենդանի ծեսը «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում» ,  «Տեառնընդառաջը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»  նախագծերով իրականացվեց ծիսական ուսումնական տոնակատարություն Քոլեջի Նախադպրոցական կրթություն բաժնի ուսանողների հետ

Ծիսական տոնակատարության մասնակիցները բարեխղճորեն պատրաստվել են: Ծիսական  գործողությունները նախօրոք խաղարկվել, մշակվել են, ուսուցանվել են երաժշտական, ծիսական, ազգային բանավոր խոսքի նյութերը: Բայց, չնայած այդ ամենին, հիմնական գործողությունները, ասելիքն ազատ է, բնական, չկա նախօրոք մշակված խոսք, մասնակիցները գիտեն իրենց անելիքը, մտքերն արտահայտվում են անբռնազբոս, իրենց ձևակերպումով: Ծեսի իրականացման հենց այս ձևն ու մոտեցումն է այն դարձնում բնական, իրական, մոտ այն ծեսին, որն իրականացվել է մեր ժողովրդի կողմից: Այն չի կարող լինել բեմական, անկյանք, թելադրած:

Оставьте комментарий