«Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ»  նախագիծ 

«Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ»  նախագիծ 

Նախատեսված է՝

տարատարիք սովորողների, դասավանդողների, ծնողների, այլոց համար

Մասնակիցներ՝

հանրակրթական դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլք

Իրականացման տևողությունը՝

շուրջտարյա

Նպատակ՝

  • ազգային հոգևոր մշակույթի յուրացում,
  • հոգևոր երգերի, տաղերի, շարականների տարածում:

Խնդիրներ՝

  • հոգևոր արարողակարգերի ուսումնասիրություն, Սուրբ Պատարագից, այլ աղբյուրներից՝ հոգևոր երգերի, շարականների, տաղերի ընտրություն,
  • կրթահամալիրի բոլոր օղակներում հոգևոր երգերի, շարականների, տաղերի  ուսուցում, կատարում,
  • իմանալ հայ միջնադարյան տաղերգուներին, ովքեր ստեղծել են հոգևոր տաղեր, շարականներ, ուսումնասիրել նրանց ստեղծագործությունները
  • առավոտյան ընդհանուր պարապմունքներին՝ ուսուցում, կատարում,
  • ամեն ուրբաթ, նախօրոք ընտրած եկեղեցում, ժամը  9.00 — 9.15-ը, կրթահամալիրի բոլոր դպրոցների ուսումնական երգչախմբերից կազմված կրթահամալիրյան երգչախմբի կատարմամբ՝ առավոտյան ժամերգություն

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

մաքուր երգեցողություն, հոգևոր շարականներ, տաղեր կատարելու կարողություն

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

հոգևոր շարականների, տաղերի ուսուցում, կատարում, հոգևոր տեքստերի ընթերցում

Կիրառվող մեթոդները՝

համագործակցային, խմբային , հետազոտական — որոնողակա

Մասնակիցների կազմը

Կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներ, դասավանդողներ, վերապատրաստվողներ:

Նախագծի իրականացման ընթացքը՝

  • ուսումնասիրել հոգևոր ծիսական արարողակարգերը,
  • իմանալ  եկեղեցում գտնվելու կանոններ, դիմելաձևեր
  • մայրենի լեզվի դասընթացի մեջ ընդգրկել հոգևոր գրաբար տեքստերի ընթերցում՝ վերծանելով գրական հայերեն
  • կատարել ոչ միայն համապատասխան հոգևոր երգերի, շարականների, տաղերի, այլև աշխարհիկ երգերի ընտրություն,
  • տարվա ընթացքում կրտսեր, միջին, ավագ դպրոցների, Քոլեջի սովորողներին, դասավանդողներին, վերապատրաստվողներին ուսուցանել հոգևոր երգեր, շարականներ, տաղեր, ինչպես նաև հոգևոր թեմայով ազգային, ծիսական (ավետիսներ, այլ) երգեր
  • իմանալ հայ միջնադարյան տաղերգուներին, ովքեր ստեղծել են հոգևոր տաղեր, շարականներ
  • առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիաուրբաթների, ուսումնական ճամփորդությունների, կրթամշակութային  ծրագրերի փոխանակման ընթացքում կատարել, ամրապնդել, տարածել, հոգևոր երգեր, շարականներ, տաղեր, հոգևոր թեմայով ազգային, ծիսական երգեր

Սովորողը

  • կիմանա հոգևոր երգեր, շարականներ, տաղեր
  • կկարողանա կատարել, տարածել
  • կլինի հոգևոր մշակույթը կրող, փոխանցող

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքի ծավալը բաղկացած է երաժշտության և գրականության դասավանդողների ընտրած տեքստերից ու երգերից:
Աշխատանքը շուրջտարյա է:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները

Կրթահամալիրը համագործակցում է Հայ Առաքելական եկեղեցու հետ:

Նախագծի ամփոփում, գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

Նախագիծն ամփոփվում է ինչպես ընթացքում, այնպես էլ տարեվերջին, եկեղեցում՝ հանրակրթական, ստեղծագործական երաժշտախմբերի մասնակցությամբ.

  • ուսումնական պատարագի կատարում
  • հոգևոր շարականների, տաղերի կատարում
  • հոգևոր տեքստերի ընթերցում
  • կատարել գրաբարից աշխարահաբար թարգմանություն

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել կրթահամալիրի բլոգում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ

Ուսումնական նախագծի կառուցվածքը

Оставьте комментарий