Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաք. երգչախմբերի համագործակցային նախագիծ

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաք. երգչախմբերի համագործակցային նախագծով  16.05.2024, ժամը՝ 14.30 Քոլեջի վերնատանը հանդիպեցին Քոլեջի հանրակրթական և «Սեբաստացիներ» մանկական երգչախմբերը: Միմյանց ունկնդրելուց հետո մանկական երգչախմբի օգնությամբ Քոլեջի ուսանողները սովորեցին և կատարեցին Կոմիտասի «Փափուռի» երկձայն խմբերգը: Հանդիպումն ավարտվեց Ստեփան Լուսիկյանի «Նոր Հայաստան» երգի միացյալ կատարմամբ: