«Ծառզարդարի ծեսը Քոլեջում» նախագիծ

111

«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց»  նախագիծ

«Ծառզարդարի ծեսը Քոլեջում» նախագիծ

Նախատեսված է՝

նախակրթարանի, Քոլեջի, հանրակրթական դպրոցի տարատարիք սովորողների, դասավանդողների, ծնողների, այլոց համար

Մասնակիցներ՝

նախակրթարանի սաներ, , Քոլեջի, հանրակրթական դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողների, այլք

Իրականացման տևողությունը՝

Նախապատրաստական շրջան՝ ծեսից մեկ շաբաթ առաջ, իրագործում՝ Ծաղկազարդին (Ծառզարդար)

Նպատակ՝

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում: 

Խնդիրներ`

  • Ծառզարդարի ծիսակարգի ուսումնասիրություն
  • ազգային, ծիսական, բանավոր, խաղերի, երաժշտական նյութերի յուրացում
  • ծիսական պարագաների պատրաստում
  • ուսումնական գործընթացի կազմակերպում դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

երգելու, պարելու, խաղալու, ծիսական պարագա պատրաստելու կարողություն, հմտություն (նախակրթարանի սաներին օգնում են դաստիարակը, ծնողը)

Նախագծի ընթացքում նախատեսվում է`

ծիսական տոնակատարության նյութերը յուրացրած՝ բնական, անկաշկանդ իրականացում

Միջավայրը`

Նախակրթարանի, դպրոցի ներքին բակում, բնության գրկում, այգում, դաշտում, այլ բնական միջավայրում

Անհրաժեշտ գործիքներ՝

ծիսակարգն իրագործելու համար անհրաժեշտ պարագաներ, տեխնիկական միջոցներ

Կիրառվող մեթոդները՝

համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական գործունեություն

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Նախագծի իրականացման ընթացք՝

Երկրագործի աշխատանք Ծաղկազարդին (Ծառզարդար)
Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել   Ծաղկազարդ (Ծառզարդար) -ի ծիսական արարողակարգը: Եղել է տոն, որը ժողովուրդն անվանել է Ծառզարդար, որը խորհրդանշել է գարնան գալուստը: Ծիսական շաբաթվա ընթացքում կատարվում է գարնանային աշխատանք հողամասում, այգում՝ էտում են ծառերը, փորում հողը, մաքրում աղբը, կատարում ծառատունկ, և այլն: Ծաղկազարդին ընդունված է եղել, և այժմ էլ Աշտարակում կացնի բութ մասով երեք անգամ հարվածում են վատ բերք տվող կամ բերք չտվող ծառի բնին և, «վախեցնելով», ասում. «Բար ես տալու, տուր, թե չէ՝ կկտրեմ»: Երկրագործի աշխատանք 
Երեխաները` երկու-երեք հոգով, երբեմն` ավելի մեծ խմբով, ճեռեր ճռռացնելով, կարկաչաներ, ճոճանակ շրխկացնելով, օղակած ուռենու ճյուղեր, մի-մի դույլ ու տոպրակ առած` շրջում էին տնետուն, ծաղկազարդի երգեր երգում և որպես պարգև ձու ու հատիկ ստանում («հատիկ»-ը՝  խաշած ցորենից, սիսեռից, չամիչից ու շաքարահատիկներից  էին պատրաստում:):
Զատկին ածիկ պատրաստելու համար Ծաղկազարդից մեկ շաբաթ առաջ ափսեի  ցանել ցորեն (կարելի է նաև գարի, ոսպ, և այլն): Այն կարելի է գեղարվեստորեն ձևավորել՝ ցանելով այլ տեղ (հին մաշիկի, խաղալիքի, հետաքրքիր ձև ունեցող իրի մեջ, շշի վրա, և այլն):
Ուսուցանել, կատարել Ծաղկազարդի  հոգևոր, ծիսական , ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել Ծաղկազարդի ճյուղի (Կենաց ծառի` Բարին ու Չարը գիտենալու ծառի խորհրդանիշը) պատրաստում, որի վրա, շորի պատառիկների փոխարեն (նախկինում այդպես են արել) կախել ձևավորված զատկական ձվեր, զատիկներ, պտուղներ, ինչպես նաև ծաղիկներ, որոնք տարվա այդ եղանակին աճում են: Կարելի է զարդարել նաև բակում, այգում որևէ ծառ: Ուռենու դալար ճյուղերից պատրաստել գլխին դնելու պսակ: Ակլատիզի վերջին փետուրը Ծաղկազարդի շաբաթվա վերջին օրը դուրս քաշել՝ ազդարարելով Զատիկը:

Ծեսի նախապատրաստական գործընթացին ինտեգրել նաև մայրենի լեզվի դասավանողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու համար:
Ծեսը ամբողջական է իր նախապատրաստական և անցկացման փուլերով: Ծիսական ամբողջական գործընթացը նկարագրել, տեսագրել, ներկայացնել հոդվածի տեսքով:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները

Եթե կլինեն անհատներ, խմբեր, որոնք կցանկանան միանալ կրթահամալիրի Ծաղկազարդ (Ծառզարդար) իրականացնող որևէ դասարանի, խմբի, կլինի համագործակցություն:

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Ծեսի տարածում Հայաստանում

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Ծաղկազարդին կատարվող երգեր

Հոգևոր՝  Այսօր մտանէ. Ծաղկազարդի առավոտու երգ

Ծիսական, ազգային՝  Զատիկի, Ծաղկազարդի

Այլ նյութեր՝  

Ուսումնական նախագծի կառուցվածքը

Оставьте комментарий