«Վարդավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նախագիծ

3-3

Ազգային ծեսերի, տոների իրականացման ուղեցույց

Ծեսը՝ որպես մշակույթի ժառանգման, փոխանցման մեխանիզմ
«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց»

«Վարդավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»  նախագիծ

Նախատեսված է՝

տարատարիք սովորողների, նախակրթարանի սաների, դասավանդողների, ծնողների, այլոց համար

Մասնակիցներ՝

  • Քոլեջի, Ավագ, Միջին, Կրտսեր դպրոցների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ճամբարականներ, այլ մարդիկ
  • Առանձին ընտանիքներ, որոնց միանում են ներկա գտնվող ծանոթ — անծանոթներ

Իրականացման տևողությունը՝

երկու շաբաթ (նախապատրաստում, իրականացում)

Նպատակը

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:

Խնդիրները`

  • Վարդավառի ծեսի ազգային ծիսական արարողակարգի յուրացում,
  • իմանալ ծեսի խորհուրդը,
  • ծիսական պարագա՝ չարխափանի պատրաստման եղանակը
  • իմանալ Վարդավառի ծիսական երգեր, ազգային, ավանդական խաղեր, պարերգեր, պարեր

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

երգելու, պարելու, խաղալու կարողություն, խաչբուռ հյուսելու հմտություն

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

ծեսն իրականացնել բնության գրկում՝ անկաշկանդ, բնական

Միջավայրը 

Վարդավառը կարելի է իրականացնել այն վայրերում, որտեղ կան աղբյուրներ, գետակ: Եթե քաղաքում է, ապա կարելի է օգտվել ցայտաղբյուրներից

Անհրաժեշտ գործիքները՝

տեսանկարահանող սարք,

Կիրառվող մեթոդները՝

համագործակցային, խմբային , հետազոտական — որոնողական

Նախագծի իրականացման ընթացքը՝

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից մեկ շաբաթ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Վարդավառի օրը (Զատիկից 90 օր հետո)՝ հուլիսի 23-ին:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները

եթե կլինեն անհատներ, խմբեր, որոնք կցանկանան միանալ կրթահամալիրի Վարդավառ իրականացնող խմբին, կլինի համագործակցություն

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել կրթահամալիրի բլոգում՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

մասնակիցները կիմանան                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանան

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ազգային ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինեն

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ մասնակիցները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել Վարդավառի ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

Վարդավառի և Անձրևաբեր ծեսի երգեր, երգերի տեքստեր

Իրականացրել ենք  Վարդավառի ընտանեկան ծես, որտեղ ներառել եմ մեր ընտանիքի բոլոր անդամներին: Նախորդ օրը  թոռնիկներիս հետ գնացինք Հառիճ,  շրջեցինք, արտերից մեկի տիրոջ թույլտվությամբ մի խուրձ ցորենի հասկ հավաքեցինք: Բերեցինք Արթիկ, որտեղ մայրս էր ապրում, պատրաստեցինք  Խաչբուռ: Հաջորդ օրը  Վարդավառն էր, այն իրագործեցինք ծիսական Խնդումով, Խաչբուռով, երգով, ինչպես նաև ջրոցիով:

Բացի վերը նշվածից  (Վարդավառի ծեսն  Արևելյան դպրոցի ներքին բակում, Վարդավառը Մալաթիա – Սեբաստիա համայնքի թիվ 82 մանկապարտեզում), Վարդավառն իրականացրել ենք՝

Ուսումնական նախագծի կառուցվածքը

Оставьте комментарий