Նախագիծ. «Ծրագրային երգերի ձայնագրություն»

IMG_9335-1

Թեմա

«Ծրագրային երգերի ձայնագրություն»

Նպատակ

Ծրագրային երգերի տարածման (ձայնագրման) միջոցով նպաստել երաժշտական ճաշակի ձևավորմանը:

Խնդիրներ

  • առկա երգացանկի հետ ծանոթացում,
  • առկա երգացանկից երգերի ընտրություն. ընտրությունը կատարել է Արթուր Շահնազարյանը
  • ձայնագրման համար երգող սովորողների խմբի ստեղծում
  • ձայնագրվող երգերի ուսուցում:

 

Մասնակիցներ

Նախագծի իրականացմանը մասնակցում են.

  • Մարինե Մկրտչյան (նախագծի համակարգող),
  • սովորողների խումբ

Ընթացք

Ուսուցանել ընտրած երգերը ինչպես խմբով, այնպես էլ առանձին՝ անհատական աշխատանք տանելով յուրաքանչյուրի հետ: Հետևել, որ սովորողները ոչ միայն յուրացնեն նյութը, այլև կարողանան կատարել մաքուր ինտոնացիայով, մանկական երգեցողությանը հատուկ անկեղծությամբ, պարզությամբ, ազգային երգին հատուկ հնչերանգով, ազգային մտածողությամբ: Ներկայացնել  (պրեզենտացիա) նախ Կրթահամալիրում, ապա տարածել համերգային գործունեության, երգուսուցման և համացանցի միջոցով:

Ձայնագրություններն իրականացնում է Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայի ղեկավար Կարեն Խաչատրյանը:

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծը նախատեսված է իրականացնել ուսումնական ողջ տարվա ընթացքում։

Արդյունք

Ձայնագրված երգերը կկիրառվեն որպես ունկնդրման նյութեր՝ հարստացնելով կրթահամալիրի  Ձայնադարանը :

 

1 комментарий (+add yours?)

  1. Обратная ссылка: Անհատական աշխատաժամանակ | Music Marine

Оставьте комментарий